«Թուրքը նստած Քաչալ սարում՝ դիտարկում է Գորիսը. եթե պատկան մարմինները բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի». Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի սահմանային իրավիճակի վերաբերյալ իշխանության որևէ ներկայացուցիչ հստակ տեղեկություն չի փոխանցում հասարակությանը՝ նշելով, որ այդ ամենի հասցեատերը Պաշտպանության նախարարությունն է։ Իսկ Պաշտպանության նախարարությունից էլ հայտարարում են, որ իրավասու չեն որևէ տեղեկություն տրամադրելու։
Մինչ օրս որևէ գերատեսչությունից հանրությանը պարզաբանում չի տրվել Սյունիքի մարզի Քաչալ սարի վերաբերյալ, որտեղ թշնամին, գրեթե 10 օր է, ամրացնում է իր դիրքերը՝ այդպիսով թիրախ դարձնելով ամբողջ Գորիսը։ Այս մասին ահազանգել էին բնակիչները՝ նշելով, որ ամբողջ Գորիսը հայտնվել է թշնամու դիտարկման տակ։
Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հորդորել էր այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը՝ նշելով.
«Կարծում եմ՝ այս հարցը կարող են մեկնաբանել Պաշտպանության նախարարության մեր գործընկերները։ Մենք անընդհատ տարբեր հարցերի շուրջ խոսում ենք Սյունիքի մեր գործընկերների հետ, սակայն այդ հարցի հետ կապված ես չունեմ տեղեկատվություն, որպեսզի մեկնաբանեմ, կամ ես չէ, որ պետք է մեկնաբանեմ»։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանն ասաց, որ փաստը մնում է փաստ, որ թշնամու զինուժն ամրացել է Քաչալ սարում։
«Եթե պատկան մարմինները որևէ բանից տեղյակ չեն, ստացվում է, որ Գորիսն իր գլխի ճարը պետք է տեսնի։ Այն, որ թուրքը նստած է Քաչալ սարի գագաթին, դա տեսանելի է, Գորիսից այդ ամենն ամբողջությամբ տեսանելի է։ Թե ինչ են մտածում մեր ուժային կառույցները կամ ինչ նպատակներով են թաքցնում իրականությունը, ես չեմ կարող ասել։ Բա եթե իրենք ասում են՝ իրավասու չեն որևէ հարցի պատասխանել, չեն կարողանում թշնամուն մեր տարածքից քշեն, իրենք ինչի՞ համար են։ Ինքս այս հարցերին չեմ կարող պատասխանել, իրենք պետք է պատասխանեն»,- նշեց Կարեն Քոչարյանը։
Նա նշեց, որ երբ ամիսներ առաջ ահազանգ հնչեցրեցին, որ թուրքը ներխուժել է Սև լճի տարածք, իսկ իրավապահներն էլ պնդում էին, որ նման բան չկա, այդ ժամանակից սկսած՝ նրանք ամեն օր ամրանում են։
Մանրամասն՝այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան