«Ինժեներական քաղաք»-ը հյուրընկալել է Կարոլին Գեգինատին և Վահագն Խաչատուրյանին
Այսօր Ինժեներական քաղաքում (ԻՔ) հյուրընկալել էինք Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Կարոլին Գեգինատին և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյան։
Այցի շրջանակում հյուրերը ծանոթացան Ինժեներական քաղաքի հայեցակարգին, ընկերությունների կողմից առաջարկվող նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներին, ինժեներական բաղադրիչների արտադրության գործընթացին, ինչպես նաև Տիեզերքի թանգարանում ցուցադրված տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի բացառիկ նմուշներին։
Հյուրերի կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց Պետություն - Մասնավոր հատված գործընկերության հենքով իրականացվող ԻՔ ծրագրի կարևորությունը՝ երկրի տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Ինժեներական քաղաքի ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք գործընկերների համատեղ ջանքերով։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան