Շտապ․Ճակատենն ու մի շարք գյուղեր կարող են հայտնվել շրջափակման մեջ
Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ մաքսակետ տեղադրելու դեպքում Ճակատենը և մի շարք գյուղեր կհայտնվեն շրջափակման մեջ, քանի որ դա Կապանի հետ միակ ճանապարհն է։
Նրա խոսքով, Տաթևից այլընտրանքային ճանապարհ չկա, հնարավոր այլընտրանքը նույնիսկ գրունտային վիճակով չկա։
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանն Aysor.am-ի հետ զրույցում առաջարկեց գրավոր հարցում ուղարկել Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանցիների տեղակայման, հնարավոր անցակետ տեղադրելու մասին տեղեկությունը ճշտելու նպատակով։
Սա այն դեպքում, երբ ամբողջ համացանցը ողողված է ադրբեջանցիների՝ նշված հատվածում տեղակայման մասին կադրերով։
«Հարցում ուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին, մենք կնայենք, կպատասխանենք երկուշաբթի», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նա։
Մեր ճշգրտմանը՝ արդյոք հնարավոր չէ պատասխանել ավելի արագ, քան երկուշաբթին է, Տաթևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, հնարավոր չէ, որովհետև գործուղումների մեջ ենք»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...