Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Նոյեմբերի 16-ին,
ժամը 11.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս քաղաքում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը13.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ԶԱԶ Սենս» և «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԱԶ Սենսի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «ԳԱԶ -3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
**
Նոյեմբերի 16-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Կապան-Վերին Խոտանան ճանապարհի 19-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142.1-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121» -ի 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 35-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...