Դատախազությունը փորձում է կրկին կալանավորել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթին՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու հերթական փորձը ձախողվել է: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի կողմից դատախազության բողոքը մասնակի բավարարելուց հետո առաջին ատյանի դատարանը քննել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու առաջին փորձը եղել է ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020 նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ: Առավել աղմկահարույց էր, այսպես կոչված, Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստության, իշխանության յուրացման և ապօրինի զենք -զինամթերք պահելու վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել էին ազատամարտիկ Աշոտ Մինասյանը, Արթուր Վանեցյանը և մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկածը, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։ Փաստելով հիմնավոր կասկածի բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...