Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 9,2 մլրդ ԱՄՆ դոլարը (Գրաֆիկ)
Ի հեճուկս կառավարության բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել։ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում պետական պարտքն աճել է 1,2 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 15,6 տոկոսով՝ գերազանցելով 9,2 մլրդ-ը։Մի կողմից պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար հայտարարություններ է տարածում աննախադեպ հարկային եկամուտների հավաքագրումների մասին, մյուս կողմից կառավարությունը շարունակում է արագ տեմպերով պարտք կուտակել։ Սա նշանակում է, որ երկնիշ տնտեսական աճի փոխարեն այս տարի երկնիշ պարտք կկուտակենք։
Հկանշական է, որ այս ընթացքում ավելացել է ոչ միայն արտաքին, այլեւ ներքինպարտքը։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության միայն արտաքին պարտքն աճել է 647,4 մլն դոլարով կամ 10,6 տոկոսով, իսկ ներքինը՝ 593,4 մլն ԱՄՆ դոլար կամ 31 տոկոսով։
2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 966.8 հազ. մարդ։ Հետևաբար ստացվում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 3104 դոլար․ տարեսկզբի համեմատ մեկ շնչին ընկնող պետական պարտքը ավելացել է 418 դոլարով կամ 15,6 տոկոսով։
Գործնականում խնդիրը պետական պարտքի մեծությունը չէ, այլ դրա արդյունավետ ծախսելը։ Խիստ մտահոգիչ է պարտքի և համախառն ներքին արդյունքի մեծությունների դինամիկան։ Ստացվում է, որ տնտեսությունն աճել է 4,4 տոկոսով, իսկ պետական պարտքը՝ 15,6 տոկոսով։ Այս ցուցանիշներից պարզ է դառնում, որ պետական պարտքի հավելաճը չի նպաստել տնտեսության աճին, զարգացմանը, ինչը լրացուցիչ բեռ է դառնում հաջորդ սերունդների համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը