ՔՊ-ի թեկնածուն՝ ալյումինի «ֆանա՞տ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում վաղուց արդեն որդեգրել է հակառակորդների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործելաոճը: Բայց իշխանությունների ֆանտազիան դրանով չի սահմանափակվում: Հիմա արդեն, չվստահելով անգամ յուրայիններին, փորձում են իրենց կադրային նախապատվություններում ընտրել այնպիսիններին, որոնք այն աստիճան խոցելի կլինեն, որ մտքներով էլ չանցնի «թռնել» իրենց վրայից:
Օրինակ՝ Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվելիք ընտրություններին «Քաղպայմանագիրն» առաջադրել է բավականին հետաքրքիր մի թեկնածուի, որի կենսագրությունը հարուստ է որոշ «քաջագործություններով»: Խոսքը Մխիթար Մաթևոսյանի մասին է, որը համայնքում հայտնի է որպես ալ յումինի «ֆանատ», ընդ որում, առնվազն երկու անգամ իր այդ «ֆանատիզմի» արդյունքում հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2002 թ. ապրիլի 29-ին Վայքի առաջին ատյանի դատարանը «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով դատապարտել է Մխիթար Կոլ յայի Մաթևոսյանին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատապարտվածը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ այդ պահին գործել է համաներման որոշումը:
Բայց սրանով քպական թեկնածուի «արկածները» չեն ավարտվել: Նկարագրված դեպքերից մեկ տարի անց` 2003 թ. ապրիլի 11-ին, Վայոց ձորի առաջին ատյանի դատարանը նույն հոդվածով Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառել, և վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նույն թվականի մայիսի 16-ին Վայոց ձորի ժողդատարանի կողմից դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Սակայն կրկին դատարանի դահլիճից ազատ է արձակվել համաներման հիման վրա: Ի դեպ, 2019 թվականին մի քրեական գործ էլ հարուցվել է այն ՍՊԸ-ի գծով, որի տնօրենն է եղել Մաթևոսյանը: Խոսքը «ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի» մասին է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան