Կորոնավիրուսից մահվան 700 դեպքի տարբերություն կա ԱՎԾ-ի և ԱՆ-ի տվյալներում․ նշանակված է քննություն․ Փաշինյան
Կորոնավիրուսի համավարակի թվերի բավական էական և լուրջ անկում ունենք, և Առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղացին թվերի նվազման հարցում, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն։ Այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվը հատել է 400 հազարի շեմը, բայց սա մեր զգոնությունը չպետք է թուլացնի, քանի որ վիրուսը անընդհատ մուտացիաների է ենթարկվում և շատ կարևոր է, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիների վերապատվաստելու հարցում պետք է մոտեցումներ և որոշումներ կայացնենք և իրավիճակի վրա լիարժեք հսկողություն սահմանենք«»,- ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ ինչպես 2020 թվականից կառավարում են կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած չեն կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները: «Այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացավ շրջանառվող լուրը՝ կեղծ պատվաստման պրակտիկայի վերաբերյալ, թեև բացառել չի կարելի։ Ակնհայտ է, որ այդ խնդիրն այլեւս մեծ մասշտաբներ չունի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին պատվաստումից հետո 700 հազար դեպքից ոչ մի բարդության դեպք չկա։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է քովիդի մահվան տվյալներ, որոնք Առողջապահության նախարարության նախկին տված տվյալների հետ ունեն որոշակի շեղում և այս առումով նշանակված է քննություն, որ հասկանան՝ ինչն է տարբերությունը։ «Մոտավորապես 700 տարբերություն ունենք»,- ասաց նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...