ՀՀ–ում ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ վարույթներ են հարուցել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն», «Ցիտո-լաբ», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, «Բիոմեդ» և «Արինտերլև» ՍՊԸ-ների նկատմամբ հակամրցակցային համաձայնության հնարավոր հատկանիշներով, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտության (ՊՇՌ թեստեր) ծառայություններ մատուցելիս վերոնշյալ ընկերությունները 2021 թվականի որոշակի ժամանակահատվածում սահմանել են ծառայության մատուցման միևնույն գին, որը պահպանվել է տևական ժամանակ։ Ընդ որում, ընկերություններից որոշների մոտ միևնույն ժամանակահատվածի ընթացքում ինքնարժեքները միմյանցից խիստ տարբերվել են:
Միաժամանակ հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ վարույթ է հարուցվել «Էկոսենս», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն» և «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հնարավոր հատկանիշներով:
Նախնական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ ծառայություններ մատուցելիս այդ ընկերությունների կողմից 2020 թվականից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գների սահմանումը, փոփոխումը և պահպանումը կարող է լինել չհիմնավորված:
Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ և այստեղ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան