ՀՀ-ին փոխանցված 11 աճյունի ինքնությունը պարզվել է
Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են. ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է զինծառայողներից մեկի հարազատը։ ««Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ-ի դեկտեմբերի 2-ին` ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ուխտագնացությունների կազմակերպման նպատակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնեց զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։ Ինչպես արդեն տեղեկացրել էր` Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն:
Նրանց ինքնությունը հաստատվել է դատաբժշկական փորձաքննությամբ՝ նրանք ցորի հրետանավորներն էին։ Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի հեգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի երկուսին»,- հայտնում է աղբյուրը։




















Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ»
Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար
ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանի մեքենայի պետհամարանիշներն իր անուն-ազգանվան հապավումով են. «Հրապարակ»
Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք
Իրանը թույլատրել է Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող տանկերներին անցնել Հորմուզի նեղուցով
Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը
Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն․ պետբյուջեից կհատկացվի մոտ 4.6 մլրդ դրամ
Փաշինյան, Արցախ անունը երբեք չես կարողանալու ջնջել, քո թանաքը անզոր է մեր հայ տղերքի այրան դեմ
Ստեղծված իրավիճակում տեսնելով՝ ինչ uպառնալիքներ կան Հայաստանի համար, ես չեմ համարում ճիշտ, որ ես մնա...
Մոլագարը ԵԽ-ում ելույթ է ունենում այն մասին, որ ցանկանում է դառնալ ամենացածր աստիճանի վասալ