Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ: «Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է:
Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,-ասաց Ավանեսյանը: Այն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, նոր գրանցված շտամն այլ ինչ առանձնահատկություններ ունի: ՀՀ առողջապահության նախարարությունը, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար: «Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ բացի սրանից կլինեն որոշակի այլ սահմանափակումներ ևս: Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի օրական գրանցվող դրական դեպքերի նվազում: Ալիքի նվազման ժամանակ մահերի դեպքերի նվազումը սովորաբար տեղի է ունենում 2-3 շաբաթ անց: Նախարարության գնահատականներով՝ առաջիկայում կլինի նաև գրանցվող մահվան դեպքերի նվազում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան