Հանրակրթական դպրոցներում համաճարակը հաղթահարելը խնդրահարույց է
Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ են նախատեսվում։ Ըստ նոր փոփոխությունների՝ դպրոցում պետք է լինի երկու տնօրեն մեկը ուսումնական, մյուսը՝ վարչատնտեսական։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է կրթության մասնագետ, «Մաշտոց» կրթահամալիրում Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արման Մաթոսյանի հետ։
- Պարոն Մաթոսյան, ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխությունների մասին:
- Կարծում եմ, որ այդ փոփոխությունը ճիշտ է, քանի որ այդ գործառույթները իրականում մեկը մյուսի հետ կապ չունեցող գործառույթներ են, և ցանկալի կլինի, որ դրանք լինեն առանձին։ Միգուցե ավելի ճիշտ կլիներ, որ երկու պաշտոնն էլ տնօրեն չկոչել, բայց որոշումը կարծում եմ՝ ճիշտ է։
- Պարտականությունները կիսելու հետ մեկտեղ հավանական է նաև աշխատավարձի կրճատում լինի, ի՞նչ կասեք այս մասին:
- Կարծում եմ, որ ուսումնական գծով փոխտնօրենի կամ կազմակերպչի հաստիքը կկրճատվի, որոշմանը ամբողջությամբ ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ մեկ այլ հաստիքի հաշվին դա կարվի։
- Համաճարակային իրավիճակը ինչպե՞ս է անդրադառնում կրթության որակի վրա:
- Քանի որ ես աշխատում եմ մասնավոր դպրոցում, և մեր դպրոցը բավականին պաշտպանված է շատ բան ասել չեմ կարող, բայց տեսնում եմ, որ հանրակրթական դպրոցում խնդրահարույց է, քանի որ կան մեծ դասարաններ, ուսուցումն էլ ոչ կարգավորված, և այդ պայմաններում աշակերտները հանդիսանում են վարակ տարածող։ Կան դպրոցներ, որոնք չունեն բուժքույրեր, որովհետև որքանով տեղյակ եմ աշակերտների որոշակի քանակի դեպքում միայն լինում են բուժքույրեր, և փոքր դպրոցներում հատկապես դա խնդրահարույց է։
Սոնա Գիշյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան