ՀՀ հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, քամին կլինի հարավ-արևելյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 2-3-ը` հատկապես գիշերային ժամերին, կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան