ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Ավելի վաղ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան: Չգիտեմ, թե ինչքան են հեռացել։ Չգիտեմ՝ այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել, թե ոչ»,-նշել է նա։




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»
Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկ...
Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում
«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»
Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնո...