Դրամական պարգևներ կստանան նաև մարզիչներն ու բժիշկները․ Կարեն Գիլոյան
ՀՀ կառավարությունն այս տարի ընդհանուր առմամբ 50 մլն դրամ է հատկացրել՝ որպես «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի հաղթողները, ինչպես հայտնի է, որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: «Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները: Սա աննախադեպ է: Միայն 2019 թվականին են սահմանվել դրամական պարգևներ, այն էլ՝ միայն տասնյակում ընդգրկված մարզիկների համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նախորդ տարի՝ կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված, «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը չկայացավ: Կարեն Գիլոյանն ասում է՝ ԿԳՄՍ նախարարությունն այժմ ամեն ինչ անելու է, որ ավանդույթը վերականգնվի ու «Լավագույն տասնյակ» հասկացությունն արժեքավորվի։ Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ որոշ վերապահումներով, կհրապարակվի հավակնորդների՝ 20 կամ ավելի մարզիկից բաղկացած ցանկը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ այս տարի բավականին բարդ ընտրություն է սպասվում լրագրողների և հավաքականների գլխավոր մարզիչների համար. «Այս տարի շատ լավ արդյունքներ ենք ունեցել, և ընտրությունը շատ բարդ կլինի:
Ցավոք, միայն օլիմպիական չեմպիոն չունեցանք, բայց ունեցանք օլիմպիական 4 մեդալ, մեծահասակների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող, բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, բանակային խաղերի չեմպիոններ… Այնքան թեկնածուներ ունենք, որ շատ բարդ ու թեժ ընտրություն է սպասվում»: «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցման փուլում են: Քվեարկության ավարտից 2-3 օր անց՝ մինչև դեկտեմբերի 25-ը, տեղի կունենա նաև պարգևատրման հանդիսավոր արարողությունը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան