Ինչքանով է վտանգավոր օմիկրոն շտամը՝ երեխաների համար
A1News.am-Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման էպիկենտրոնում՝ Ցվանե քաղաքային թաղամասում, գրանցվել է վարակով փոքր երեխաների հոսպիտալացման բավականին բարձր ցուցանիշ, հաղորդում է Bloomberg-ը։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հարավաֆրիկյան Հանրապետության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի առողջապահական մասնագետ Վասիլա Ջասատի խոսքով, մինչև երկու տարեկան ավելի շատ երեխաներ են հիվանդանոցներ ընդունվում կորոնավիրուսի նոր տարբերակով, քան համաճարակի վաղ փուլերում, ինչը կազմում է ընդհանուր հոսպիտալացվածների մոտ 10 տոկոսը։
Սակայն նա նշեց, որ նման միտում է նկատվել նաև երրորդ ալիքի ժամանակ, երբ գերակշռում էր «դելտան»։
«Շատ փոքր երեխաների մոտ իմունային համակարգը շատ թույլ է, ավելին, նրանք պատվաստված չեն (կորոնավիրուսի դեմ), ուստի նրանք ավելի շատ ռիսկային են»,- պարզաբանել է Ջասաթը՝ նշելով, որ հոսպիտալացումների թվի աճի վրա կարող է ազդել նաև ծնողների չափազանց անհանգստությունը նոր շտամի վերաբերյալ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան