Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներին
Հասարակություն

Երկու ամյա տղայի մահվան պատճառն անհայտ է

Արդեն 2 ժամ է, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ ամուսիններ Նարինե Սարգսյանն ու Սասուն Սահակյանը փորձում են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմից իմանալ, թե ինչն է եղել մոտ 3 ժամ առաջ իրենց 2-ամյա տղայի՝ Անդրանիկի մահվան պատճառը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում երեխայի հայրն ասում էր. «4 օր առաջ երեխայիս առողջական խնդիրներ ունենալու պատճառով բերեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչ դեղեր, անգամ՝ արյուն, պահանջել են, շուտ հասցրել ենք։ Այսօր՝ մի քանի ժամ առաջ, մայրս կերակրել է երեխային, քնեցրել ու եկել է տուն։ Մոտ 3 ժամ առաջ հիվանդանոցից զանգահարում են, թե շտապ եկեք հիվանդանոց։

Մեր հարցին, թե ինչ խնդիր կա, պատասխանում են, թե՝ կգաք, կասենք։ Գալիս ենք հիվանդանոց, մեզ ասում են՝ ցավալի դեպք է տեղի ունեցել. երեխան մահացել է։ Չգիտենք՝ ինչ անենք։ Արդեն դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն, այնտեղից եկել են։ Մենք գիտենք, որ երեխային հետ չենք բերի, բայց վստահ ենք, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով, ու հիմա պահանջում ենք, որպեսզի մեղավորները, որոնց մեջ է նաև բժշկուհի Չոբանյանը, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կլինի, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն, ոչ մի ծնող էն ցավը չապրի, որ հիմա մեր ընտանիքն է ապրում։

Հայոց բանակին տալու էինք 3 տղա զինվոր, մեկի գլուխը էստեղ կերան»։ Իսկ երեխայի տատն էլ, արցունքները հազիվ զսպելով, պահանջում էր հիվանդանոցի ղեկավար կազմին, սակայն ոչ ոք չկար։ Հիվանդանոցից նրան պատասխանել են, թե այս պահին մարդ չկա։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում։