Յուրի Նավոյանը հրաժարվել է Մոսկվայում Արցախի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից` փոխարենը առաջարկելով համատեղ զորացնել ՌԴ հետ քաղաքական երկխոսության օրակարգը
Վերջերս տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի կառավարությունը մտադիր է նոր կադրի նշանակումով թարմացնել Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը: Համաձայն այդ տեղեկությունների, Մոսկվայում Արցախի ներկայացուցչի պաշտոնի համար դիտարկվում է նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի թեկնածությունը, հավանաբար, նկատի ունենալով, որ տարիներ շարունակ նա Մոսկվայում զբաղվում է Հայաստանի ու Արցախի խնդիրներով և նման նշանակումը դրական կընդունվի ՌԴ և ՀՀ պետական ու քաղաքական շրջանակներում: Այս տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով մենք դիմեցինք պարոն Նավոյանին և ստացանք հետևյալ պատասխանը.
«Այո, բավական ժամանակ առաջ Արցախի բարձրագույն ղեկավարության կողմից ինձ առաջարկվել է ստանձնել Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը, բայց սիրալիր կերպով հրաժարվել եմ` փոխարենը առաջարկելով համատեղ զորացնել Ռուսաստանի հետ երկխոսությունը և բարելավել դրա բովանդակությունը:
Առանց պաշտոնական հանգամանքի էլ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, իբրև ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ հասարակական դիվանագիտության ճանապարհով շարունակում եմ նպաստել տարբեր ոլորտներում Ռուսաստանի հետ Արցախի համագործակցության զարգացմանը: Իսկ այդ աշխատանքը ընդհանրապես ընդլայնում է հայ-ռուսական երկխոսության և գործընկերության դաշտը` կոնկրետ իրավիճակներում ապահովելով հստակ լուծումներ:
Եվ քանի որ համագործակցում ենք Արցախի պետական համակարգի հետ, ի թիվս լուծումներ պահանջող այլ հարցերի, նաև Մոսկվայում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեության վերաբերյալ Ստեփանակերտին համակարգային առաջարկություններ ենք արել մեր կազմակերպության կողմից: Իհարկե, դրանց որդեգրելու նպատակահարմարության հարցը Արցախի կառավարության իրավասության դաշտում է: Միայն նշեմ, որ մեր առաջարկությունները ոչ թե կադրային փոփոխությունների վերաբերյալ են, այլ իրավա-կազմակերպչական բնույթի` ուղղված Արցախի սուբյեկտայնության ապահովմանը»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան