Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մեղրիից Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում. Տիգրան Դումիկյան Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»
Այ տղա, գազատարն էլ քարտեզ չի, որ թղթից կտրես, կպցնես դոշիդ․ Արշակ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը ԿենտրոնումՄենք պետք է ունենանք այնպիսի ղեկավարություն, որը թշնшմիներին հաճոյանալու համար, չի նվաստացնի մեր զինվորականներին. Արման ԹաթոյանԼՀԿ քարոզարշավը Ապարան քաղաքում Հանրապետության տոնինԱլիևն ասում է՝ Փաշինյանը կատարում է Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին լուրերըՄայիսի 28-ի, թուրք-թաթարների, Արամ Մանուկյանի և 300 հազար ադրբեջանցի «տուրիստների» մասին․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը ՀրազդանումBrent-ը թանկացել է` մեկ բարելի համար հասնելով 97,7 դոլարիՈւժեղ Հայաստան դաշինքը Հրազդանում է ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ) Խորին երախտագիտություն ենք բերում ամենքիդ, որ այս օրերին աղոթքով ընդունեցիք Եկեղեցու իրականությունըՆարեկ Կարապետյանի ճեպազրույցը ՍարդարապատումԵս կուզենայի այսօր տեսնեի ուժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ․ Լևոն Սարգիզով Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է․ Գագիկ ԾառուկյանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 126 տոննա պարարտանյութ և 67 տոննա ալյուրԹրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ՍարգսյանՀունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների ժողովուրդ ջան հանուն իրական հաղթանակների ու փոփոխությունների. Արամ Վարդևանյան300 հազար ադրբեջանցիները մեկ օրում չեն գալու․ դա երկարաժամկետ դեմոգրաֆիական հիմնախնդիր է․ Կարպիս Փաշոյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Հասարակություն

Գերիների հարազատներին հայտնել են, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մեծ թվով գերիներ պետք է գան

 

A1News.am-Ենթադրում եմ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ գերիների հարազատներին տեղեկություն է վերջերս հասել, թե երեկ ինքնաթիռ է մեկնել Բաքու և մինչև շաբաթվա վերջ մեծ թվով գերիներ պետք է գան.

 

«Ես նրանց ասացի, որ այդ տեղեկությունը ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, քանի որ նման տեղեկատվության չեմ տիրապետությամբ, բայց համադրելով փաստերը, որ Սոչիում հանդիպումից հետո Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարեցին, որ բավարարված են հանդիպումից, ես կարող եմ ենթադրել, որ կոմունիկացիաների ապաշրջափակման դիմաց առաջիկա օրերին հնարավոր է ռազմագերիներ վերադառնան, սա ընդամենը տրամաբանական եզրակացություն է, ոչ ավելին»,-ասաց Զոհրաբյանը և մանրամասնեց, որ հավանաբար այս փուլով կվերադարձվեն նոյեմբերի 16-ին գերեվարված տղաները:

Նաիրա Զոհրաբյանը հստակեցրեց, որ Սյունիքում նոյեմբերի միջադեպից հետո այս պահին մենք 30 ռազմագերիների ունենք, նրանց թվում այն 24 տղաներն են, որոնք համարվում էին անհետ կորած։ Սոչիի հանդիպումից առաջ Ադրբեջանը երկու գերի էր վերադարձրել, նրանցից մեկը՝ Վանաձորից, որը ծնկից վիրավորված էր, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ, որը որոշակի առողջական խնդիրներ ուներ և մոլորվել էր տեղանքում.

«Այս պահին ունենք 30 ռազմագերի, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին, գումարած 44-օրյա պատերազմի ռազմագերիները, որոնք 40 չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը: Մեր տեղեկություններով և մի շարք փաստերի համադրմամբ՝ նրանց թիվն ավելի մեծ է, թե ի՞նչ է եղել մեր մնացած տղաների հետ, ի՞նչ վիճակում են, որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց զրուցակիցը:

Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց՝ աննախադեպ երևույթ է, որ Ադրբեջանը հրաժարվում է գերիների վերաբերյալ տվյալները հստակեցնել.

«Ինձ ասացին, որ 40 տարի Եվրոպական դատարանի և նախարարների կոմիտեի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ Եվրոպական դատարանը, ձեռքի տակ ունենալով հսկայական փաստեր, չի կարողանում այս հարցը լուծել: Հայկական կողմն էլ ներկայացրել է անհերքելի ապացույցներ՝ մեր տղաների գերեվարման և խոշտանգման հետ կապված, այս բոլորը դատարանն ընդունել է ի գիտություն, սակայն ադրբեջանական կողմը համառորեն հրաժարվել է այդ տղաների հետ կապված որևէ տեղեկատվություն տրամադրել »,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ Ադրբեջանը Հայաստանից դեռևս ակնկալիքներ ունի, դրա համար էլ չի հստակեցնում գերիների մասին տվյալները.

 

«Բացի դա, ցավալի բան պետք է ասեմ՝ այդ տղաների ճակատագիրը պարզ չէ, քանի որ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ վիդեոներով հաստատված է եղել, որ տղաները գերեվարված են, գերեվարման պահը ադրբեջանական տականքները հենց իրենց տելեգրամ ալիքներով տարածել են,սակայն ամիսներ անց ծնողները ստացել են նրանց դիակները: Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ես համատեղ փոխանակում ենք ցանկացած ստացված տեղեկատվություն։ Կոնկրետ ինձ հենց ադրբեջանցիներն են ուղարկում տարբեր տեսանյութեր, որպեսզի ցույց տան՝ տեսեք ի՞նչ ենք անում մենք ձեր գերիների հետ, այստեղից էլ մենք հասկանում ենք, որ զինվորը, որը անհետ կորած է համարվել, իրականում գերության մեջ է, բայց թե ինչ է եղել նրանց ճակատագիրը որևէ մեկը չի կարող ասել »,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նաև արձանագրեց՝ մեր գերիների կյանքի և գոյության իրավունքը խախտված է, ինչը գերիների մասին Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է.

«Ես զարմանում եմ՝ առ այս պահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն ինչո՞ւ չի բարձրացնում Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից դուրս շպրտելու հարցը: Երբ Նավալնու պրիչոսկան խառնվում էր ռուսական բանտում տարբեր եվրոպացի պաշտոնյաներ ԵԽԽՎ-ում բարձրացնում էին ռուսական պատվիրակությանը ձայնից զրկելու և իրավունքները սահմանափակելու հարցը, արդյո՞ք մեր ռազմագերիները Նավալնու պրիչոսկայ չափ էլ չկան, որ միջազգային կառույցները քար լռություն են պահպանում և որևէ սանկցիա չեն կիրառում: Եթե ինձ համար հասկանալի է՝ իշխանության հատվածն ինչո՞ւ չի բարձրացնում այս հարցը, ապա առնվազն հասկանալի չէ՝ ընդդիմադիր հատվածն ինչո՞ւ միջազգային կառույցներում ոչինչ չի արվում »,-ասաց նա:

Անդրադառնալով Սոչիի հանդիպման ընթացքում ձեռք բերված եռակողմ համաձայնագրին, պատգամավորը նկատեց, որ որևէ կետ չկա գերիների մասին, փոխարենը անորոշ հղում է արվում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը պետք է կատարվեն.

«Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ հենց դա էլ նշանակում է և գերիները պետք է վերադառնան, ավելին՝Սոչիում հանդիպումից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ հեսա ժամեր ընթացքում կտեսնեք՝ քանի ռազմագերի է վերադառնում, նոյեմբերի 26-ից քանի օր անցել է, ես շատ համբերատար եմ և էլի կսպասեմ՝ հասկանալու համար, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են նաև հումանիտար հարցեր, իսկ հումանիտար հարցն առաջին հերթին ենթադրում է գերիների վերադարձ, երբ նա հայտարարեց, թե իր սպասելիքներն այդ հանդիպումից լիովին արդարացել են, դա ի՞նչ է նշանակում, եթե ինքն ավելի քան բավարարված է հանդիպումից, նշանակում է՝ Հայաստան վերադարձած ռազմագերիներ պետք է ունենայինք»,-ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ առանց գերիների հարցի հստակեցման հայկական կողմը համաձայնվեց Սոչիում մի նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրել սահմանագծման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Այդ բոլոր հարցերով պետք է դիմել Նիկոլ Փաշինյանին; Ես ասել եմ, եթե լինեի Հայաստանի վարչապետ, Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ որպես նախապայման կդնեի ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցը, երկրորդ նախապայման՝ փաստաթղթում անպայման պետք է անդրադարձ լինի Արցախի հետագա կարգավիճակի մասին, երրորդ նախապայման՝ ադրբեջանական զորքերը, որոնք ծվարել են Հայաստանի ինքնիշխան տարածքում և օկուպացրել են մեր տարածքը, պետք է դուրս գան, միայն այս ամենից հետո, եթե լինեի ՀՀ վարչապետ , կմտնեի բանակցային սենյակ»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուր` Փաստինֆո