Արդշինբանկը ճանաչվել է տարվա լավագույն բանկ՝ ըստ The Banker միջազգային ամսագրի
Բրիտանական «Financial Times» հեղինակավոր ընկերության The Banker ամսագիրը, որը լույս է տեսնում 1926 թվականից երրորդ անգամ Արդշինբանկը ճանաչել է Տարվա լավագույն բանկը Հայաստանում։ Նախկինում The Banker-ը Արդշինբանկը ճանաչվել էր Տարվա լավագույն բանկ 2014 և 2018 թվականներին։
«Այս հեղինակավոր ամսագրի մրցանակը մեր հաջողությամբ իրականացված ռազմավարության հերթական գնահատական է։ Դա նորարարական ծառայությունների ընդլայնման ու ներդրման նպատակաուղղված քաղաքականության, կապիտալի և ռիսկերի արդյունավետ կառավարման, բոլոր ոլորտներում ծախսերի վերահսկման և իհարկե, ֆինանսական կատարողականի ցուցանիշ է: Կարևորվել է նաև 2020 թվականին Արդշինբանկի կողմից ռեկորդային՝ 300 մլն ԱՄՆ դոլարի եվրոբոնդերի թողարկումը և տեղաբաշխումը կապիտալի միջազգային շուկայում»,- ասաց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։
Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ բրիտանական The Banker ամսագրի ամենամյա մրցանակը աշխարհի ցանկացած ֆինանսական հաստատության բանկային գործունեությունը գնահատելու ամենաբարձր և վստահելի չափանիշն է: Այս տարի «Տարվա բանկ» անվանակարգում հաղթողին ընտրելու հիմնական չափանիշները եղել են ոչ միայն ակտիվները, կապիտալն ու շահութաբերությունը, այլ նաև պրոդուկտների և ծառայությունների նորարարությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական գործունեությունը՝ ամբողջ աշխարհի համար համավարակի դժվարին պայմաններում: Ամսագիրը ամեն տարի գնահատում է աշխարհի լավագույն ֆինանսական հաստատությունների աշխատանքը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 140 երկրների բանկեր։
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան