Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության կառավարությունը: Պետական նախարարն ընդգծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքը՝ շեշտելով, որ նախընտրելի արդյունավետությանը հասնելու համար դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու: «Տարբեր ահազանգեր են ստացվում այն մասին, որ դեռևս շատ քաղաքացիներ ու տնտեսվարողներ չեն պահում կարանտինի կանոնները: Խստորեն պահանջում եմ հետևողական ու արդյունավետ կերպով կիրառել վերահսկողական մեխանիզմները: Այս պահին պատասխանատվությունը մեծ չափով տնտեսվարողների վրա է դրված՝ առաջարկելով կառավարության լիարժեք աջակցությունը մասնագիտական խորհրդատվության, կազմակերպական և, ըստ կարիքի, նյութական տեսքով: Եթե տնտեսվարողներն ու պետական մարմինները իրենց տարածքներում լիովին պահպանեն հակահամաճարակային կանոնները, կունենանք արդյունավետ կարանտին»,- նշել է Արտակ Բեգլարյանը: Արցախի առողջապահության նախարարը, ոստիկանության պետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք խոսել են կարանտինի ընթացքում կիրառվող հիմնական միջոցառումների և սահմանափակումների ապահովման աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները: Պետական նախարարը հանձնարարել է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խիստ վերահսկողություն սահմանել առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հարցում: Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Պետական նախարարը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ՝ այդ հարցում կարևորելով մատչելիության ու իրազեկվածության սկզբունքների արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակի, ախտահանող ու պաշտպանիչ միջոցների անհրաժեշտ քանակության ապահովությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան