Հայաստանում ճապոնական մեթոդիկան կիրառող կրթական կենտրոն է բացվել
Անի մանկական զարգացման և հանգստի կենտրոնը միտված է արևելյան կրթությունը և մշակույթը ներդնել Հայաստանում՝ համադրելով հայկական ավանդական կրթական մեթոդիկայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զարգացման կենտրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 4-ին, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրենը: «Մենք համագործակցում ենք Ճապոնիայի դեսպանության հետ կրթական մեթոդիկ ծրագիրը՝ յոկոմինեն ներմուծելով Հայաստան, որովհետև սա այն ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս երեխային՝ լինել կարգապահ, բացահայտել տաղանդը»,- բացման խոսքում ներկայացրեց մանկապարտեզի տնօրեն Մարիամ Մանուկյանը։
Տնօրենը նշեց, որ կենտրոնն ունի սոցիալական առանձին ուղղվածություն. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, հնարավորություն կունենան անվճար հիմունքներով կրթություն ստանալ զարգացման կենտրոնում։ Տնօրենը նաև վստահեցնում է, որ կենտրոնի մասնագետները վերապատրաստում են անցնելու Ճապոնիայի դեսպանատան միջնորդությամբ Հայաստան ժամանած ճապոնացի մասնագետների կողմից։ Յոկոմինե մեթոդիկան բնութագրելով՝ Մանուկյանն ընդգծեց, որ այն երեխայի առանձնահատկությունները բացահայտող մեթոդիկա է։
Վստահեցրեց, որ ապագայում կենտրոնը, հնարավոր է, ընդլայնի իր շրջանակները՝ հասնելով մինչև մարզեր և թեթևացնելով մարզերի ծնողների առօրյան։ Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ պարոն Տայկի Կոնոն, ով վստահեցրեց, որ ճապոնական մեթոդիկայի կիրառումը ապագայում կարող է բարելավել Հայաստանի կրթական ոլորտը։ «Ճապոնիայում լինելով՝ մենք երբեք չենք տեսնում մեր մեթոդիկայի յուրահատկությունը։ Երբ մեր երկիրը դրսի աչքերով ենք նայում, հասկանում ենք, որ ունենք շատ ինքնատիպ կրթական մեթոդ, որը կարող է շատ օգտակար լինել այլ երկրների համար»,- նշեց պարոն Տայկի Կոնոն։




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...