Ոստիկանությունը «լցվել» է «Գնթունիկ»․ Ապարանում ընտրություններ են
Hraparak.am-ը գրում է․ Ապարանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները։ Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։ ՔՊ-ն Ապարանում գրանցել է 50 թեկնածուի ցուցակ, որից 8-ն անկուսակցական, «Կարեն Եղիազարյան» դաշինքի ցուցակը 57 թեկնածուից է բաղկացած, որից 13-ն անկուսակցական են, 18 թեկնածու՝ «Արդար Հայաստան» կուսակցությունն են ներկայացնում, մնացածը՝ «Քրիստոնյա Հայաստան» կուսակցությունից են
Դաշինքը գլխավորում է գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։ Այս պահին մի խումբ կարմիր բերետավորներ ժամանել են Կարեն Եղիազարյանին պատկանող «Գնթունիկ» սուպերմարկետ ու առևտուր կատարում։ Նրանք եկել են ծառայողական ավտոմեքենաներով ու դրանք կայանել սուպերմարկետի դիմաց։
Հավանաբար նման կերպ փորձ է արվում վախի մթնոլորտ սահմանել։ Մենք նկատեցինք, որ կարմիր բերետավորների խմբեր կան առհասարակ ողջ քաղաքով մեկ։ Նրանց մի մասն էլ այս պահին գտնվում է «Գնթունիկի» դիմաց գտնվող հացատանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան