Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Առեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավորները խաբել, ասել են՝ եկեք սուրճ խմելու, 20 հոգով հարձակվել են տղաների վրա․ Արամ Վարդևանյանը` ԱԺ-ի միջադեպի մասին

Այսօր՝ ժամը 14.00-14.30-ի սահմաններում, ԱԺ պատգամավորի օգնականներն ունեցել են վեճ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների հետ, որը, իմ տեղեկություններով, ամբողջությամբ հարթվել էր։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ԱԺ-ում իշխանական պատգամավորների և «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների միջև տեղի ունեցած միջադեպին։

«Իշխանական պատգամավորներից եղել են Սիսակ Գաբրիելյանը և Հրաչյա Հակոբյանը և այդ միջադեպը տեղում հարթվել է, ձեռք են սեղմել և անցել առաջ։ Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սևակին հրավիրում են սուրճ խմելու, նախնական տվյալներով, հրավիրողը Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկն է եղել։ Սևակը, բնականաբար, արձագանքել է, հրավիրել են նաև Գերասիմին` ասելով, որ իրեն էլ են անպայման ուզում սուրճ հյուրասիրել։ Տղաներին այնուհետև միացել է Տարոնը։ Սուրճը, բնականաբար, չի եղել, քանի որ խոսքը գնում էր նախապես պլանավորված գործողության մասին։ Այդ երեքին հրավիրելուց հետո աշխատասենյակ են ներխուժել մոտ 20 հոգի, որոնց թվում պատգամավորներ և սկսել են հարվածել տղաներին։ Սրա անունը ի՞նչ դնել, եթե ոչ խուլիգանություն։ Նույն այն անձիք, որոնք խուլիգանական վարքագիծ էին դրսևորել ԱԺ նիստերի դահլիճում մի քանի ամիս առաջ, նույն ակտիվությունը ունեցել են այս անգամ»,– ասաց նա։

Արամ Վարդևանյան ընդգծեց, որ այդ դեպքը տեղի է ունեցել անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ «Ինչպե՞ս կարող է պատգամավորը թույլ տալ իրեն պատգամավորի օգնականի նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել։ Եթե գնում ենք դեպի խուլիգանապետության, եկեք դա էլ ֆիքսենք»,– ասաց նա։

Անդրադառնալով հարցին` ովքեր և ինչ մարմնական վնասվածքներ են ստացել միջադեպի արդյունքում, Վարդևանյանը նշեց. «Մարմնական վնասվածքներ կան, թե ինչ աստիճանի չեմ կարող ասել, դա դատաբժիշկը պետք է ասի։ Ես կարող եմ ասել, որ մեր տղաներից երեք հոգու խաբել են և կազմակերպված 20 հոգով հարձակվել են նրանց վրա։ Մարդկային և քաղաքական իմաստով ես սա չեմ կարող ընկալել։ Իրավական իմաստով կարող եմ ասել, որ սա նախապես ծրագրված, մի խումբ անձանց կողմից խուլիգանական արարք է»,– նշեց պատգամավորը։

Արամ Վարդանյանն ընդգծեց, որ անվտանգության աշխատակիցները ԱԺ-ում ունեն երկու գործառույթ` ԶԼՄ ներկայացուցիչներին հրահանգներ տալու և իշխանական պատգամավորների գործողությունների վրա աչք փակելու։

Վարդևանյանի խոսքով` նախնական վիճաբանությունը, ըստ իր ունեցած տեղեկությունների, սկսվել է պատգամավորների կողմից օգնականներին «արա» ռեպլիկով դիմելուց հետո։