Առեղծվածային դեպք՝ Շիրակի մարզում. 40-ամյա տղամարդու մահվան կասկածանքով 28-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Դեկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 40-ամյա Հրաչյա Հ-ի դին, հաղորդում է Shamshyan.com-ը։
Նշված հասցե ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ Հրաչյա Հ-ն հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ նրա ձախ աչքի շրջանոմ կապտուկ և քերծվածքներ են հայտնաբերվել, ինչի վերաբերյալ նրա մտերիմը հայտնել է, որ նա նշված վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ վայր ընկնելու հետևանքով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը պարզվել է, որ Գյումրիի բնակիչներից Ա. Ղ-ի բնակարանում վերջինիս ներկայությամբ դեկտեմբերի 5-ի երեկոյան ոչ սթափ վիճակում Հրաչյա Հ-ի և նրա ծանոթ՝ Շիրակի մարզի բնակիչ, 28-ամյա Վաչագան Մ-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս բռունցքներով հարվածել է Հրաչյա Հ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքին հաջորդող օրերին վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ արդեն դեկտեմբերի 7-ին չի կարողացել ինքնուրույն պառկած տեղից վեր կենալ, քայլել, տեղաշարժվել, իսկ հետո մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած վնասվածքի հետևանքով։
Արդեն դեկտեմբերի 8-ին ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և դրա շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Վաչագան Մ-ն որպես կասկածյալ, ձերբակալվում է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան