Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան Հայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա Սողոմոնյան Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները (տեսանյութ) Հասարակական առողջացման պրոցեսը. նոր իրականություն Տարեցներին դարձրել են փորձադաշտ՝ ավելացնելով սթրեսն ու անորոշությունը․ Ցոլակ Ակոպյան Հայաստանի բուհերը՝ համաշխարհային քարտեզից դուրս․ Ատոմ Մխիթարյան Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը Հովնան Սրբազան, բա որ Արցախի տեսիլքը չես ուզում կորցնել, ի՞նչ գործ ունես արցախուրացի և հայրենուրացի «սրտի եպիսկոպոսապետի» պաշտոնում. Դավիթ Սարգսյան Անուշավան Սրբազան, լսիր այս խոսքերդ, հիշիր ասածներդ, ու զզվիր ինքդ քեզնից. Դավիթ Սարգսյան Գևորգ Սրբազան, վեց ամիս առաջ սրտապատառ գոռգոռում էիր Մայր Աթոռի պատերի տակ. Դավիթ Սարգսյան Մարզին քաջատեղյակ, բնակիչների հոգսերը կիսող Կարապետյաններն անտարբեր չմնացին խնդրին Խանութներում մարկետինգի մասնագետ աշխատած մարդը օբյեկտիվորեն չէր կարող ունենալ այդքան փորձառություն. Նարեկ Կարապետյանը` Գևորգ Պապոյանին
Ամենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ ՍուրենյանցԼոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ևս երկու բնակավայր. ՊՆԲախվել են Աբովյան-Գեղաշեն երթուղու «Գազել»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներԱՄՆ-ն Սիրիայում սկսել է «Բազեի հարված» ռազմական գործողությունը«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետՎեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև․ վերջինը հետապնդել է քաղաքացուն, նա էլ հարվածել է ոստիկանի Toyota-ինԳործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքըՀայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ ՈսկանյանԵվրոպական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով․ գործակալ ԲարբոսաԽոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանԿոռուպցիոն մեխանիզմի կանխարգելմանն ուղղված գործողության արդյունքում ներկայացվել է 20 հաղորդում․ ՊԵԿԵգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերինԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանԿարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ընթացիկ տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներըԳյումրու ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն առաջարկել է համայնքի բոլոր մանկապարտեզները դարձնել անվճարԵրբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանըՀարկերի մասին. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Նոր սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում դեկտեմբերին փոփոխություններ են եղել։

 Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

ԲՀ առողջապահության նախարարի РД-01-977/26.11.2021 թվակիր հրամանով 2021թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2022թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվում է, որ նարնջագույն գոտում գտնվող երկրներից, (որտեղ ներառվել է նաև Հայաստանի Հանրապետությունը), ժամանող անձինք` Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը՝

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, ընդ որում՝ վերջին դեղաչափի ներարկումը պետք է կատարված լինի ԲՀ մուտքին նախորդող 14-օրյա ժամկետից առաջ: Պատվաստման ավարտուն սխեմա է համարվում նշյալ որոշման 3-րդ հավելվածով սահմանված պատվաստանյութերի համապատասխան դեղաչափերի ներարկումը, իսկ որոշման 11.2 հոդվածում սահմանվում են վկայականի բովանդակությանը վերաբերող չափանիշները;
  • Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պետք է վավեր լինի ԲՀ մուտքին նախորդող 11-180 օրերի ընթացքում, չափանիշները սահմանվում են նշյալ որոշման 11.3 և 11.3.1 հոդվածներով;
  • թեստավորման մասին ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ` 72 ժամ վավերականությամբ PCR թեստի կամ 48 ժամ վավերականությամբ RAT թեստի բացասական արդյունքի մասին վկայական, որի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 11.4 հոդվածով:

Պահաջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում իրավասու մարմնի ցուցումով սահմանվում է 10-օրյա կարանտին տանը կամ բնակության այլ վայրում: Ինքնամեկուսացված անձը կարող է հանձնել PCR կամ RAT թեստ երկիր ժամանելուն հաջորդող 72 ժամից ոչ շուտ:

Բացասական պատասխանի դեպքում կարանտինը դադարեցվում է Covid-19 դեմ պայքարի ազգային տեղեկատվական համակարգում հետազոտության տվյալների գրանցման հաջորդ օրվանից:

 

Որոշման համաձայն, երկրների ցանկն՝ ըստ կանաչ, նարնջագույն և կարմիր գունային գոտիների ըստ անհրաժեշտության ենթակա է փոփոխության 14-օրյա պարբերականությամբ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները,
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս;
  • Փոխադրող միջոցների անձնակազմերը;
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը;
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ;
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք;
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է;
  • մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից;
  • այն պետություններից ժամանող անձինք, որոնց քաղաքացիների, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող անձանց ազատ տեղաշարժի մասին առկա է փոխադարձ համաձայնություն:

Իդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

 

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

  • Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,
  • Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),
  • Վավեր վիզա ունեցող անձինք,
  • Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

  • Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը 7 x 24 ժամից դարձել է 10 x 24 ժամ՝ բոլոր նրանց համար, ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին:
  • Ժամանման առաջին օրը և իններոդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):

ԱՄԷ

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանը ներառված է նոյեմբերի 7-ից ուժի մեջ մտած Աբու Դաբիի թարմացված «Green list»-ում: Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորները ազատված են պարտադիր մեկուսացումից և կարիք ունեն միայն Աբու Դաբիի օդանավակայանում հանձնել ՊՇՌ թեստ:

Շարժայի և Դուբայի էմիրություն մուտք գործող ՀՀ քաղաքացիները ազատված են պարտադիր մեկուսացումից և պետք է օդանավակայանում ներկայացնեն 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Շարժայի և Դուբայի էմիրության հասարակական վայրեր այցելության համար սահմանափակումները համեմատաբար մեղմ են, սակայն որոշ վայրեր և միջոցառումներ այցելելու համար հնարավոր է պահանջվի 48 կամ 72 ժամվա ՊՇՌ թեստի բացասական պատասխան: