Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

Ծնկից վիրավորվել է, շրջափակման մեջ արնաքամ է եղել, գերավարվել է, իսկ հիմա կալանավորված է. զինծառայողի եղբայր

Նոյեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով գերեվարված Արեն Արամյանը նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցվելուց հետո կալանավորվել է: Այս մասին Forrights.am-ին ահազանգում է Արենի եղբայրը՝ Կարեն Արամյանը: Արեն Արամյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Եղբոր փոխանցմամաբ՝ պատերազմից հետո նրան անգամ ներկայացրել են խրախուսման:

28-ամյա կրտսեր սերժանտ Արեն Արամյանը ծառայում է Վանաձորի «Դուցի» զորամասում,  պայմանագրային  զինծառայող է: Արեն Արամյանը ենթասպայական հաստիքով վաշտի ավագն է, հուլիսյան և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից, որի ընթացքում բեկորային վիրավորումով է ստացել։  Արենի գլխի երկու վիրավորումն է ստացել  պատերազմի դաշտում։

Նոյեմբերի 14-16-ն, ըստ եղբոր, մասնակցել է Սյունիքի մարտերին, այդ օրերին եղել է շրջափակման մեջ: Արենն այս մասին ընտանիքին տեղեկացրել է նոյեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, որից հետո նրա հետ կապը կորել է:

«Երեք պոստ շրջափակված է եղել, Արենը դրանցից մեկում է եղել: Ասաց, որ շրջափակման մեջ եմ…նոյեմբերի 14-ից 16-ը եղել են շրջափակման մեջ: Իրենց ոչ կարողացել են սնունդ հասցնել, ոչ վառելիք, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել: Ես, որ փաստերը վերլուծում եմ հասկանում եմ, որ այդ մարդիկ մնացել են բախտի քմահաճույքին:

Ինքը շրջափակման մեջ էր, բայց մեզ ասում էր՝ մենք մեր հողը պետք է պահենք: Արենենց գումարտակի հրամանատարը Սյունիքի հրամկազմին մի քանի անգամ խնդրել է, որ զորքը հետ հանեն այդ տարածքից, մարդկանց փրկեն, բայց իրենց բանի տեղ դնող չի եղել: Իմ ախպերը միանշանակ կռվել է՝ կյանքի գնով: Արենը վիրավորվել է, այս պահին էլ ծնկից վիրավոր է, ծունկն Ադրբեջանում վիրահատել են»,- Forrights.am-ի հետ զրույցում նշում է եղբայրը:

Կարեն Արամյանը մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացնում եղբոր գերավերման դրվագից: «Նոյեմբերի 16-իր անձնակազմը լքում է իրեն, մենք խոսակցության ձայնագրությունն ունենք: Արենն իր գումարտակի շտաբի պետի և հրամանատարի հետ հեռախոսով խոսել է, Արենն ասում է՝ մնացել եմ մենակ, պայքարում եմ, բայց որ հասան ինձ տրաքացնելու եմ: Այս խոսակցությունը կա, որտեղ ասում է՝ ես մնացել եմ մենակ:

Ասեմ, թե իրեն ոնց են գրեվարել… Իրեն ծնկից վիրավորել են, արնաքամ է եղել, ուզեցել է  իրեն տրաքացնի…Հրամանատարին ասում է՝ ես ինձ խփում եմ, մենակ եմ մնացել, էլ չեմ կարողանում, ինձ խփում եմ: Կամբատն այտեղից խնդրում է՝ Արամյան նման բան չանես: Արնաքամ լինելու պահին իր գլխին են խփում զենքի պոչով ու տանում են: Կտտանքները եղել են նաև պատերազմի դաշտում, գերեվարման պահին` կանգնել են վիրավոր ոտքի վրա, գլխի հարվածից կորցրել է գիտակցությունը, այդ ընթացքում թշնամու զինվորներց փորձել են այրել Արենի ձեռքի խաչի դաջվածքը։

Առաջին օրը տարել են ինչ-որ մորգում՝ դիակների հետ: Արենն ասում է՝ աչքերս բացեցի տեսնեմ սաղ դիակ են, արյուն եւ ես: Հետո իրեն տեղափոխել են Բաքու: Իսկ Բաքվում պետք է խոստովանեմ ի զարմանս ինձ` ոտքի երկու հաջող վիրահատություն են արել, որը փաստեցին և մեր բժիշկները։ Գերեվարման ողջ ընթացքում Արենը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում` երկու ոստիկանի հսկողության տակ։»,-պատմում է եղբայրը:

Արեն Արամյանին կալանավորել են Բաքվից վերադառնալուց մի քանի օր անց: «Վերադառնալու օրը տարեն են Մուրացանի հոսպիտալ, օգնություն են ցուցաբերել: Դուրս գրելու օրը քննչականն եկավ տնից տարվա ձերբակալվածների պահման վայր ու արդեն դատավարություն է լինում, մեկ ամսով կալանավորում են: Ծայրահեղ ծանր վիճակում ոնց են տարել կալանավորել, իր ոտքը չի էլ վերակենդանանալու: Թշնամի պետությունից եկել է հայրենիք և նման վերաբերմունք, պե՞տք է զոհվեր մի հատ մեդալ տային, ասեին հերոս էր»,-ասում է Կարեն Արամյանը:

Արեն Արամյանն այժմ Արմավիր ՔԿՀ-ում է:

Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը Forrights.am-ի հետ զրույցում զինծառայողին առաջադրված մեղադրանքից հետևյալը փոխանցեց.

«Հիմնավորումն այն է, որ անօրինական ազդեցություն կունենա գործով անցնող վկաների նկատմամաբ: Գործող անցնող վկաներ կարող են լինել միայն իր դիրքի անդամները, բայց նրանցից ութն այս պահին գերության մեջ են, ցավոք սրտի, իսկ մեկն էլ վերադարձել է դեկտեմբերի  4-ին: Դուրս է գալիս է, որ Արենն ազդեցություն է ունենալու Բաքվում գտնվողների վրա: Պայքարող տեսակին թողնում եմ միայնակ, դիրքից դուրս են գալիս, իսկ գերությունից հետ են վերադառնում ասում են՝ իմ հիշելով նահանջ հրաման է տվել: Մենք փաստ ունենք, որ Արամյանը հեռացողներին ասում է հետ արեք, ձայնագրություն ունենք»:

Հիշեցնենք՝ ՔԿ-ի միջնորդությամբ կալանավորվել է նաև գերությունից դեկտեմբերի 4-ին վերադարձած չորս զինծառայող: