Երևանում 23-ամյա վարորդը Infiniti-ով՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ը, Nissan Tiida-ն ու Opel-ը. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները.
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում կայանված Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և ստուգել՝ կայանված ավտոմեքենաներից արդյոք գազի արտահոսք կա, թե ոչ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատվել է պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանի և Նորայր Սահակյանի կողմից:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:
Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ իրեն լավ է զգում:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Infiniti-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան