Չինացիները խոստանում են անձնակազմով նոր լուսնային հրթիռն արձակել 2026 թվականին
Չինական հրթիռային նախագծողները հույս ունեն շուտով զգալիորեն կրճատել ԱՄՆ-ի բացը լուսնային նոր ծրագրի իրականացման շրջանակներում: Եւ եթե NASA-ի ներկայացուցիչները խոսում են Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքի ծրագրերի` 2025 թվական տեղափոխման մասին, ապա չինացիները հայտնում են 2030-ական թվականներից մինչեւ 2026 թվականը տայկոնավորդների առաջին կառավարվող լուսնային արշավների հետաձգման մասին, գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով SpaceNews-ը։
Օրերս չինական հրթիռ կրիչների գլխավոր ինժեներներից մեկը հեռուստատեսությամբ Changzheng հրթիռի 400-ամյակի արձակմանը նվիրված հարցազրույցում ասաց, որ անձնակազմով նոր հրթիռը Լուսին կարձակվի մոտ 2026 թվականին: Նշենք, որ Չինաստանը դեռ պաշտոնական լուսնային ծրագիր չունի` չնայած երկիրը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ 2030 թվականից հետո համատեղ բնակեցված լուսնային բազա ստեղծելու շուրջ եւ Լուսնի անկախ յուրացման պլաններ է մշակում:
«Չանչժեն» հրթիռների ընտանիքի նախագծողը վստահ է, որ դեպի Լուսին կառավարվող թռիչքի պլաններն իրագործելի են, եւ համապատասխան աշխատանքներ արդեն իսկ տարվում են։ Նախագիծը հիմնված է Changzheng-5 հրթիռի վրա, այլ ոչ թե` ավելի ծանր Changzheng-9-ի, ինչպես ենթադրվում էր: 90 մետր բարձրությամբ նոր եռաստիճան լուսնային հրթիռը կկարողանա 27 տոննա օգտակար բեռ հասցնել Լուսնի շուրջ ուղեծիր: Հրթիռը կշարժվի կատարելագործված YF-100K կերոսինային շարժիչների փաթեթով, որոնց տարբերակները (YF-100) հաջողությամբ շահագործվում են Changzheng-5, Changzheng-6 եւ Changzheng-7 հրթիռներում։
Changzheng 9 հրթիռի ավելի ծանր տարբերակը կարձակվի նոր լուսնային հրթիռից ավելի ուշ` 2028 թվականին։ Այն կծառայի հետագա առաքելությունների համար, մինչդեռ Չինաստանն ակնկալում է իրականացնել առաջին թռիչքը դեպի Լուսին Changzheng-5 հրթիռի արդեն բավականին փորձարկված բազայում: Եթե դա տեղի ունենա, Չինաստանը նորագույն պատմության մեջ կարող է արագորեն հասնել Միացյալ Նահանգներին մարդուն Լուսին վերադարձնելու պլաններում եւ նույնիսկ հնարավորություն կունենա անել դա ամերիկացիներից առաջ, եթե NASA-ի Artemis ծրագիրը շարունակի դժվարություններ ունենալ:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան