Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

«Այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել և քայլեր ձեռնարկել առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ:

– Բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 19-ին, եվրոպական կողմի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք գերիների խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը։

–Անշուշտ, բոլորս էլ ուրախ ենք մեր գերիների վերադարձի կապակցությամբ, բայց պիտի փաստենք, որ դեռ անհայտ թվով մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվում՝ ենթարկվելով բռնությունների ու խոշտանգումների։ Եվ այս առումով կարող ենք ամրագրել, որ խնդիրը որևէ կերպ լուծված չէ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ 8-րդ կետը, որ վերաբերում է գերիների վերադարձին։ Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ սա Ադրբեջանի համար ոչ միայն ուղղակի պայմանագրային պարտավորություն է, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր դրույթ, որն առանց որևէ նախապայմանի պիտի իրականացվեր։

Բայց արդյունքում գերիների հարցը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա դարձավ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում։ Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր հասարակության և որոշ քաղաքական շրջանակների համար ևս ընկալելի է դարձել այս մոտեցումը։ Եվ ասվածի վկայությունը «ականապատման քարտեզներ՝ գերիների դիմաց» դիսկուրսն է։ Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա, այո՛, սպասվում էր, որ եվրոպական այս հարթակում հիմնական քննարկման թեման պիտի հենց հումանիտար հարցերը դառնային, ռազմագերիների խնդիրները։ Եվ թեև այս առումով մեր ակնկալիքներն այնքան էլ չարդարացան, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, ողջունելի է, որ ի լրումն ռուսական կողմի ջանքերի, Եվրոպայի միջնորդությամբ ևս հնարավոր եղավ գերիներ վերադարձնել։

Բայց ես այստեղ ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ այս քայլերին զուգահեռ եվրոպական կողմի բառակազմում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթում բացակայում էր «գերիներ» եզրույթը։ Փոխարենը կիրառելի ու նախընտրելի է դառնում «պահվող անձինք» եզրույթը, ինչը որևէ կերպ լիարժեք չի արտացոլում իրավիճակը։ Մյուս կողմից՝ Բրյուսելում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քննարկվեցին ու հրապարակվեցին տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով դեռ Սոչիում ձեռք բերված համաձայնությունները, քննարկվեցին նաև սահմանազատման և սահմանագծման հետ առնչվող հարցերը, ընդ որում՝ սրա հետ կապված եվրոպական կողմն առաջարկեց իր խորհրդատվական աջակցությունը կողմերին։

— Ինչպե՞ս կբացատրեք եվրոպական կողմի այս քաղաքականությունը։ Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Բրյուսելը։

– Ես կդժվարանամ միանշանակ պատասխանել այս հարցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ ակտիվացումը չի սահմանափակվում միայն հումանիտար հարցերով։ Այստեղ, թերևս, տեսանելի է նաև Արևմուտք- ՌԴ լարվածությունը, որն, ուղղակի թե անուղղակի, անդրադառնում է նաև մեր ու մեր տարածաշրջանի վրա։ Իհարկե, սա իր հետ լուրջ մարտահրավերներ կարող է բերել, որին դիմագրավելու համար պիտի համապատասխան քայլեր մշակվեն։ Ցավոք, այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել առկա մարտահրավերները և քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ։

— Դուք ԱԺ-ում ներկայացնում եք նաև ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ ասորի համայնքին։ Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակը, ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն, օրինակ՝ ասորի համայնքի ներկայացուցիչները։

— Հայաստանի ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներն այսօր պայմանավորված են Հայաստանի հետպատերազմական իրավիճակով։ Այս առումով ունենք վիրավորների, զոհերի ընտանիքներին աջակցության հարցեր, ունենք փախստական դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օժանդակելու խնդիրներ և այլն։ Ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ բոլոր այս խնդիրները լուծելու հարցում մեծ ջանքեր են գործադրում և՛ համայնքը, և՛ արտասահմանում ապրող մեր բարերարները, և՛ բարեգործական կազմակերպությունները։ Իհարկե, այս ամենից բացի, կան նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված չեն հետպատերազմական իրավիճակով։ Օրինակ՝ ես կառանձնացնեի համայնքների խոշորացման ծրագրերը, որոնք ուղղակի հարված են համայնքի շահերին։

Մեր ասորական համայնքների խոշորացումը անթույլատրելի է, քանի որ արդյունքում կոպտորեն խախտվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Մենք ազգային փոքրամասնություն ենք, և մեզ համար մեր ինքնության պահպանման խնդրից ավելի բարձր արժեք չկա։ Պետք է շատ հստակ հասկանանք, որ համայնքների խոշորացումը ուղիղ հարված է մեր ինքնության պահպանման խնդրին և մեզ տանելու է միաձուլման։ Մշտական կարևորության խնդիր է, անշուշտ, կրթության հարցը։ Ներկայումս Հայաստանի ասորական համայնքը ասորերեն լեզվի մասնագետների վերապատրաստման խնդիր ունի։

Նմանատիպ խնդիր ունեն Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները ևս, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է տարբեր հարթակներից, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից։ Կարծում եմ՝ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, որոնցում և ակտիվորեն կներգրավվեն ասորերեն լեզվի և պատմության ուսուցիչները։ Անշուշտ, կան նաև սոցիալական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքը մեծ ջանքեր է գործադրում։ Բայց միայն համայնքը կամ բարերարները բավարար չեն և չպիտի հանդիսանան այս խնդիրների լուծման հիմնական հասցեատերերը։ Այստեղ մեծ անելիք ունի առաջին հերթին պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում