«CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ, գրում է Ermenihaber-ը։
Այնուհետև շեշտվում է «միջանցքի» նշանակությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։
«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար ելք կապահովի իր իսկ հիմնած աշխարհաքաղաքական պաշարումից: Աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի (Հայաստանին-խմբ.) Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից»:
Հոդվածում թվարկվում են այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են հաջորդել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ըստ այդմ՝ կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առևտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար։
Նշենք, որ պաշտոնական Երևանը քանիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մտադրության մասին տարատեսակ տեղեկությունները։
«Միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար»,- սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան