Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։
Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր, մեղադրող դատախազն էլ դիմել էր վերաքննիչ դատարան։
Փաստաբան Կարմեն Պողոսյանը դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումները թույլ ու անհիմն որակեց։
Փաստաբանն ասաց, որ իրենք էլ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։
Հիշեցնենք, որ Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։
Նարեկ Երեմյան իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։
Այդ քրեական գործով կալանավորված են 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան