Պարգևատրվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով և շնորհակալագրերով, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ հուշանվերով: Պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, ՔԿ նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին և փորձագետներին շնորհակալություն է հայտնել կատարած մեծածավալ մասնագիտական աշխատանքների համար ու կարևորել արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արման Ասլանյանը և ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան