Հայտնի է` երբ կավարտվի Սյունիքի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը
Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը: Հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։
«Առաջին բարդ հատվածը Վերին Խոտանան գյուղի շրջանցումն է, որտեղ ճանապարհը նեղ է, և շատ շրջադարձեր կան։ Մենք ունենք վարչապետի հանձնարարական, և հիմա այնտեղ աշխատանքներ են ընթանում։ Ավարտից հետո 16-ի փոխարեն կլինի 6 շրջադարձ: Բացի այդ, ճանապարհն ամբողջությամբ կշրջանցի գյուղը»,- նշեց Սանոսյանը։
Երկրորդ հատվածը Տաթև–Լծեն ճանապարհն է, որը թույլ կտա բեռնատարներին շրջանցել Տաթև–Շինուհայր շրջանում դժվարանցանելի ոլորանները և զգալիորեն կրճատել Կապանից Երևան տանող ճանապարհը:
Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հսկիչ անցակետի տեղադրումից և Կապան-Տաթև-Շինուհայր մայրուղու գործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոխվել, թեև ճշգրիտ տվյալներ չունի:
Ավելի վաղ Սանոսյանը հայտարարել էր, որ գարնանը Տաթև-Աղվանի ավտոճանապարհին կկառուցվի նաև Վերին Խոտանան գյուղի 5 կմ-անոց շրջանցիկ ճանապարհը,հատկապես որպեսզի վտանգ չստեղծվի ճանապարհի եզրին գտնվող գյուղում կանգնած միջնադարյան եկեղեցու համար:
ԱԻՆ գործընկերների հետ համաձայնեցմամբ ձմռանը ճանապարհներին կգործեն տաքացման կետեր, որոնք նախատեսված են վարորդների համար։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան