Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
«Յունիբանկ» ԲԲԸ-ի Բ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) երկրորդային (B) հարթակում: Արտոնյալ բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ներդրողին ստանալու հաստատագրված շահաբաժիններ: Յունիբանկի բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան, թողարկման ծավալը՝ մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ:
Ցուցակման գործընթացն էապես բարձրացնում է աժեթղթերի գրավչությունը. ՀՀ օրենսդրության համաձայն՝ բորսայում ցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները հարկման ենթակա չեն:
Սա Յունիբանկի բաժնետոմսերի երկրորդ թողարկումն է: 2015 թվականին բանկը հաջողությամբ իրականացրել էր բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում՝ IPO, որի արդյունքում ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:
Լինելով շուկայի ակտիվ մասնակից՝ Յունիբանկն ընդհանուր առմամբ իրականացրել է պարտատոմսերի 18 թողարկում և տեղաբաշխել մոտ 4.3 մլրդ ՀՀ դրամ և 39.5 մլն ԱՄՆ դոլար: 2020 թվականին բանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար: CBonds 2021 մրցանակաբաշխությանը Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք:
Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերի ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 21.05.2021թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/285Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում , իսկ էլեկտրոնային պատճենը` www.unibank.am կայքում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան