Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա Սողոմոնյան Անհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Փաշինյանի հնչեցրած թվերի ճիշտն ու սխալը

Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական վիճակին՝ հնչեցնելով պնդումներ տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։

2019-ի ՀՆԱ-ի աճ

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը պնդեց, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2019-ին ամենաբարձրն է եղել եվրոպական տարածաշրջանում։

«Ես ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ 2019-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երկիրն էր»,- ասաց Փաշինյանը։

 2019-ին Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի 7,6 տոկոս աճ։ Համաշխարհային բանկի կայքում ՀՆԱ-ի աճի մասին հասանելի համապարփակ տվյալների համաձայն՝ դա աշխարհի երկրների ցանկում 8-րդ ամենաբարձր աճի ցուցանիշն էր։ Եվրոպայի միայն մի երկիր էր մոտ Հայաստանի ցուցանիշին՝ Մոնակոն, որը քաղաք-պետություն է։ Այնտեղ գրանցվել էր 7,5% աճ։ Մոնակոյից հետո եվրոպական պետությունների շարքում առաջատարն էին Մալթան (5,5%), Կիպրոսը (5,3%), Իռլանդիան (4,9%), Կոսովոն (4,8%) և Լեհաստանը (4,7%)։ Վրաստանի ՀՆԱ-ն այդ տարի աճել էր 5 տոկոսով, իսկ Ադրբեջանինը՝ 2,5 տոկոսով։

Հայաստանը նաև առաջատարն էր ԵԱՏՄ երկրների ցանկում։ Ղրղզստանում գրանցվել էր 4,6%, Ղազախստանում՝ 4,5%, Ռուսաստանում՝ 2%, իսկ Բելառուսում՝ 1,4% աճ։

Այսպիսով, Փաշինյանի պնդումը ճիշտ է։

 Գնաճը՝ գլոբալ երևույթ

Խոսելով Հայաստանում գնաճի տեմպերի մասին՝ Փաշինյանը պնդեց, որ դա գլոբալ երևույթ է։

«Տեսեք, խոսք է գնում գնաճի մասին։ Էնպիսի տպավորություն է, որ Հայաստանում Է գնաճ […]։ Էսօր էն գնաճային երևույթները, որ կան ընդամենը գլոբալ գնաճային երևույթների արձանագրում են։ Էսօր աշխարհում չկա մի երկիր, մի երկիր, որը նախատեսվածից ավելի գնաճեր չունի։ Էսօր գնաճը գլոբալ պրոբլեմ է»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2021-ի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 9,6 տոկոսով ավել է եղել նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ։

Նմանատիպ բարձր գնաճ է գրանցվել աշխարհի մի շարք երկրներում։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազայում առկա տվյալների՝ տարածաշրջանի երկրներում գնաճի հետևյալ ցուցանիշներն են գրանցվել․ Թուրքիայում՝ 36 տոկոս, Վրաստանում և Մոլդովայում՝ 14 տոկոս, Բելառուսում՝ 10,5 տոկոս, Ռուսաստանում՝ 8,4%։ ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրներից Ղազախստանում՝ 8,9%, Ղրղզստանում՝ 9,7%։

 Այսպիսով, առնվազն մեր տարածաշրջանում գնաճի տեմպերը, իրոք, բարձր են և սահամանափակված չեն միայն Հայաստանով։

2019-ի պարենի գնանկում

Ասուլիսի ժամանակ Փաշինյանը նաև պնդեց, որ 2019-ին Հայաստանի պարենի գնանկում է եղել։

«Իմիջայլոց, նույն 2019-ին էդ նույն միջազգային կազմակերպությունների արձանագրմամբ՝ ամբողջ աշխարհում պարենի թանկացում Է տեղի ունեցել, Հայաստանում՝ պարենի գնանկում։ Սա ինչի՞ շնորհիվ, որ մենք 2018-19 թվականների մենաշնորհների հարցը լուծել ենք»,- ասաց նա։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» տողում ընդգրկված ապրանքների շրջանում եղել է 0,3 տոկոսի գնանկում։ Իսկ 2019-ի հունվար-դեկտեմբերին՝ 2018-ի հունվար-դեկտեմբերի (տարեկան միջին) նկատմամբ եղել է շուրջ 2 տոկոս գնաճ։

Փաշինյանը, հավանաբար, հիմք է ընդունել դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ ցուցանիշները։

Ըստ այդմ, 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ նվազել է հատկապես շաքարի և շաքարավազի գինը՝ 12,4 տոկոսով։ Շուրջ 5 տոկոսով նվազել են ձկան և ծովամթերքի և յուղերի ու ճարպերի գները։ Փոխարենը աճել են հացաբուլեկեղենի և ձավարեղենի ու բանջարեղենի գները։

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների՝ 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի նկատմամբ աշխարհի երկրների գերակշիռ մասում գրանցվել է գնաճ։ Սակայն Փաշինյանի պնդումը, որ Հայաստանը եղել է միակ կամ հազվագյուտ երկրներից, որտեղ եղել է գնանկում, ճիշտ չէ։

Նույն՝ «սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» (“food and non-alcoholic beverages”) տողում ընգրկված ապրանքների սպառողական գները 2019-ի դեկտեմբերին 2018-ի դեկտեմբերի համեմատ ցածր են եղել շուրջ երկու տասնյակ երկրներում։ Այդ թվում՝ Նորվեգիա (-0,38%), Շվեյցարիա (-0,70%), Իռլանդիա (-0,93%) և Արաբական Միացյալ Էմիրություններ (-1,07%)։