Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ստեղծվել է անվտանգության հարցերով միջազգային թիմ. Արեգա Հովսեփյան Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան «Խոսրովի անտառ»-ի ֆոտոթակարդները նկարահանել են կովկասյան ընձառյուծինԻրանը հաստատեց՝ ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին սպանվել էԶոհված զինծառայողի քույրը՝ անչափահաս երեխաների մայրը տանն է․ նրան նորից կհարցաքննեն․ ՄանուկյանՈւժեղ խաղաղություն` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի շնորհանդեսը ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ»229 դպրոց է փակվում՝ պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու պատճառով․ Ատոմ ՄխիթարյանԱյս տարի հայ ժողովուրդը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեն» լիովին սատարում է «Հրապարակին» ազատ մամուլի կայացման և վարչախմբի կամայականությունների մերկացման կարևոր հանձնառության հարցումԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ»Ուրիշի փազլը. Ինչպես է Հայաստանը տեղավորվում ուրիշների աշխարհաքաղաքական նախագծերում՝ այն վերածելով Արևմտյան Ադրբեջանի․ Սուրենյանց Որ ուժին կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը. «Հրապարակ»«Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՈ՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ»Ցավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանԱրցախահայերի՝ քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգում են. գնան Նիկոլի դե՞մ քվեարկենՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանԱվագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման Գալստյան
Հասարակություն

Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, բա ինչո՞ւ չեն տեսել «հարեւաններին». Ներքին Հանդի բնակչուհին՝ ՊՆ–ին

Ներքին Հանդի բնակչուհի Լուսինե Բաբայանը վերապահումով է վերաբերվում  Պաշտպանության նախարարության վերահաստատող հայտարարությանը, թե Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից նոր առաջխաղացում չի եղել։

«Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունն ադրբեջանցիների առաջխաղացման մասին լուրը հերքում կամ էլ աղավաղում։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ, որ մարդիկ հասկանան։ Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, արոտավայրեր ունենք, ցորենի արտեր կան, բա ինչո՞ւ էն ժամանակ չեն տեսել «հարեւաններին»  ու նոր տեսան, իրենք դրանից վերեւ էին (ադրբեջանցիները– հեղ.), կամաց–կամաց իջել են։ Էնպիսի պատճառաբանություններ են բերում, որ չգիտես՝ ծիծաղես, թե տխրես»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լուսինե Բաբայանը։

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ը գրել էր դեռ մարտի 15–ին, երբ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասել էր, որ Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։

Նույն օրը Պաշտպանության նախարարությունը հերքել էր  այդ տեղեկությունը, ընդգծելով, որ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել, իսկ հիմա եղանակային պայմանների փոփոխության հետ կապված, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։

ՊՆ–ի այս հաղորդագրությանն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւ նշել, որ այն Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է»։

Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից  Հայաստանի տարածք մինչեւ 1 կիլոմետր ներխուժելու մասին։

Երկու օր առաջ՝ մարտի 21–ին,  Պաշտպանության նախարարությունն այս անգամ արդեն տեսանյութով վերահաստատեց ավելի վաղ տարածած հերքումը։

ՊՆ–ն նշել էր, թե նշված տարածքը հակառակորդի տիրապետության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը, որից անմիջապես հետո սկսվել են ամրաշինական նախնական աշխատանքները։ Բայց եղանակային պայմաններից ելնելով՝ ձմռանը չունենալով բավարար կենցաղային պայմաններ՝ ստիպված հեռացել են, իսկ եղանակի փոփոխությունից հետո նրանք վերադարձել են։ ՊՆ–ն այդ պնդումը հիմնավորում էր նաեւ տարբեր ժամանակահատվածում արված լուսանկարներով։

Պաշտպանական գերատեսչությունից նշել էին նաեւ, որ Ներքին Հանդ գյուղը դիտարկման տակ չէ, քանի որ այն շուրջ երկու կիլոմետր հեռու է ադրբեջանական դիրքերից։

«Տարածքում կան մի քանի բարձունք, ինչը բացառում է Ներքին Հանդ գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերի կողմից։ Տեղանքում մարտական հերթապահություն են իրականացնում նաեւ ՀՀ ԶՈՒ—երի ստորաբաժանումները, վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած շարժ, ինչի պարագայում նրանց առաջխաղացումը բացառվում է»,– ասվում էր ՊՆ–ի  տեսանյութում։

«Ո՞նց չեն դիտարկում, եթե դիմացներս իրենք են, կողք նայում ես՝ էլի իրենք են։ Ասում են՝ գյուղից 2 կմ հեռու է, 2 կմ չլինի, ավել էլ լինի, իրենք մեզ դիտարկում են, մեզնից լավ գիտեն մեր տարածքը»,– ՊՆ–ին հակադարձում է Ներքին Հանդի բնակչուհին։

Լուսինե Բաբայանը նշում է, որ ներկայիս Ներքին Հանդ գյուղի տարածքում մարդիկ սկսել են ապրել 1980–ականներից։ Իսկ մինչեւ այդ նրանք ապրում էին հարակից գյուղում, որը կրկին կոչվում էր Ներքին Հանդ։

«80–ականների կեսից Ներքին Հանդը տեղափոխվել է ներքեւի հատվածը։ Նախկինում ժողովուրդն էնտեղ էր ապրում։ Հիմա շինությունները կիսաքանդ են, բայց որ գաք, կտեսնեք, որ այն ժամանակին բնակելի գյուղ է եղել։ Էնպես չի, որ մեր ժողովուրդն էդ տարածքի հետ կապ չունի, մեր խոտհարքները, արոտավայրերը, ջրի ակունքները, գերեզմանոցը էդ տարածքում են։ Նաեւ 17–18 դարերին թվագրվող խոնարհված եկեղեցի ունենք, գնում էինք, մոմ վառում, իսկ թե ինչ է լինելու հիմա՝ անորոշ է»,– նկատում է Լուսինե Բաբայանը։ 

Ադրբեջանական զինված ծառայողների առաջխաղացումը առաջինը նկատել էր Ներքին Հանդի բնակիչ Ռադիկ Բաղդասարյանը, երբ գնացել էր անասունների հետեւից եւ լսել ադրբեջանցիների ձայներն ու նկատել տեղադրված վրանները։

Ներքին Հանդ գյուղում ապրում է մոտ 70 մարդ, նրանք զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ։

Լուսինե Բաբայանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հողամասն արդեն պետք է վարած լիներ՝բանջարեղեն մշակելու համար։ Պլանները, սակայն, փոխվել են, վարուցանք չեն արել, հիմա գյուղի տարածքի մեկ այլ անվտանգ վայրում հողամաս են փնտրում, որ բանջարեղեն մշակեն։

«Մենք մեր հողն ու ջուրը չենք թողնելու, մնալու ենք, բայց նման լուր հերքելը չենք հասկանում։ Սրանք մեր պապենական հողերն են, ադրբեջանցին որտեղ էր, որ հայերն էստեղ ապրում էին։ Իրենց նշված հատվածներում (Պաշտպանության նախարարության– հեղ.) երբեք թուրք չի եղել։ Դրանից շատ վերեւի հատվածում են եղել։

Ցավն էն է, որ էսօր մենք մեր ունեցածից ենք հրաժարվում։ Ասում ենք՝ ոչինչ, մի թիզ հող է, էդ հոգեբանությամբ ապրեցինք, որ հասանք էս օրին։ Թշնամու ուզածն էլ հենց դա է, ուզում են հայաթափել տարածքը, նրանց ախորժակը մեծ է»,– ասում է Ներքին Հանդի բնակչուհին եւ հավելում, որ 44–օրյա պատերազմից հետո արոտավայրերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է։

«Պատերազմից առաջ 100–ից ավել խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա մնացել է 20–ից մի քիչ շատ։ Շատերը մորթել են կենդանիներին, եղել է դեպք, որ ականի վրա պայթել են։ Կենդանի պահելը գյուղացու համար դժվար է դարձել»,– եզրափակում է Լուսինե Բաբայանը։