Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան
Հասարակություն

Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը․ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հայոց Ցեղասպանության հանդուրժումը, դրա կոծկումը կամ ժխտումը համարժեք դարձավ նոր ցեղասպանությունների խրախուսման ու քաջալերման։ Հայտնի իրողություն է, որ այս անպատժելությունից ոգեշնչված նացիստները իրագործեցին հոլոքոստը։ Հանդուրժել մեղքը, նշանակում է ոչ միայն դառնալ հանցակից, այլև ճանաչել դրա օրինաչափությունը, նվիրագործել մեղսագործությունը, հանցագործությունը դարձնել կենսակերպ և հարբերությունների պարզաբանման գործիք։ Մեր ժողովուրդը պատմական իր առաքելության ճանապարհին մերժելով մերժել է ոճրագործությունը։ Այլատյացության մեղքը երբեք բույն չի դրել մեր հոգիներում, այլոց ազատությունների և համոզումների հանդեպ թշնամանքի որոմը երբեք չի ծլարձակել հայոց հոգու անդաստաններում։ Սա է քրիստոնեական մեր ինքնության սիրո շաղախը և բովանդակությունը։ Ցեղասպանության ոճրագործությունից հետո անգամ մեր ժողովուրդը երբեք չի կորցրել սիրելու իր առանձնահատուկ կարողությունը։ Մենք ցավ ու մորմոք ունենք մեր հոգում, բայց ոչ երբեք ատելություն։ Մեր պահանջատիրությունը հավատարմությունն է ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակին և ոչ երբեք թշնամանք ու ատելություն ոճրագործների նկատմամբ։ Ահռելի ոճրագործությունը չի չարացրել մեր ժողովրդին: Ուրանալ, մոռանալ, չհիշել ցեղասպանության նահատակներին՝ նշանակում է ժխտել սեփական ինքնությունը, հրաժարվել արժանապատվությունից և, վերջապես, նշանակում է ուրանալ հենց Իրեն՝ Աստծուն։

Աստվածային սիրո պատգամի իրագործումը երբեք ու երբեք չի ընդգրկում ազգային և հոգևոր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով այլոց հաճելի դառնալու ձգտում։ Ներողամտությունն ու սերը չունեն ոչինչ ընդհանուր վախվորած հարմարվողականության և թուլակամ մորթապաշտության հետ։ Մեր նահատակները մեր ուժն են և մեր զորությունը։ Այնքան ժամանակ, որքան կպահպանենք հավատարմությունը մեր սուրբ նահատակներին, այնքան ժամանակ, քանի դեռ կպայքարենք ցեղասպանության աղետալի հետևանքների վերացման համար, ահա ճիշտ այդքան ժամանակ մենք կշարունակենք մնալ հավատարիմ մեր ինքնության և արժանի ժառանգը՝ մեր նահատակված հայրերի։ Ցեղասպանության մտովի ժխտումն անգամ և կամ անտեսումը հանցակցություն է ցեղասպանների հետ։

Դրա համար նահատակների հիշատակի նվիրական այս օրը սաղմոսերգուի հետևողությամբ ուխտերգ է դառնում համազգային մեր պոռթկումը՝ «Ով սուրբ նահատակներ, եթե մոռանանք ձեզ, թող չորանան մեր ձեռքերը, և եթե չհիշենք ձեզ, թող մեր քիմքերին մեխվեն մեր լեզուները»։ Սիրելի քույրեր և եղբայրներ վրեժխնդրությունը չէ մեզ առաջնորդող գաղափարը։ Եկեղեցին՝ որպես Աստվածային կառույց, ճշմարտության բացահայտման ճանապարհով փրկության առաջնորդելու իր առաքելության մեջ առանձնահատուկ հանձնառություն ունի նաև՝ առարկայորեն ու ճշգրտորեն գնահատելու պատմական իրադարձությունները՝ առանց տրվելու աշխարհիկ նպատակահարմարություններին։ Եկեղեցին պարտավորված է գործել մի տիրույթում, ուր աննվազ են ջանքերը՝ արդարության վերականգնման համար, մի տիրույթում, ուր ճշմարիտ ախտաճանաչողությունը զուգակցվում է հոգևոր խնամքի հետ՝ մեղսագործի զղջմանը, հատուցմանը և արդարացմանը հասնելու համար։ «Սիրել բարեկամին և սիրել թշնամուն» աստվածապարգև պատգամները միշտ զուգորդված են սիրիր ինքդ քեզ քրիստոսատուր նախերգանքով: Ասված է՝ «Սիրիր ընկերոջդ այնպես ինչպես քո անձը»:

Այս պատգամով է, որ այլոց սիրելու՝ քրիստոնեական սիրո չափասահմանը դառնում է այն սերը, որ տածում ենք ինքներս մեր նկատմամբ։ Սեփական անձի հանդեպ ունեցած այս հարգանքն ու արժանապատվության զգացումն է, որ քրիստոնեային օժտում է այլոց սիրելու կարողությամբ»։