Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»
Հասարակություն

Ավետիք Չալաբյանը շատ կոռեկտ մարդ է, չեմ հասկանում` ինչու են կալանավորել. Արամ Բեկչյան

«Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, այդ վտանգը չկա»,- «Առավոտի» զրուցակիցն է «Ապագա հայկականի» նախաձեռնության համահիմնադիր Արամ Բեկչյանը:

– 44-օրյա պատերազմից հետո եւ Հայաստանը, եւ Արցախը բազմաթիվ խնդիրների առջեւ են հայտնվել, դրանց լուծումները դուք պատկերացնում եք «Ապագա հայկականի» նախաձեռնության շրջանակներում, որը բավականին հավակնոտ հարթակ է՝ այն իրավիճակի համար, այն ապատիկ տրամադրությունների համար, որում հայտնվել են հայկական երկու պետությունները եւ այնտեղ բնակվող մարդիկ: Ինչպե՞ս եք պատկերացնում հավակնոտ ծրագրերի իրագործումը, երբ մարդկանց համար առաջնայինը անվտանգության հարցերն են:

– Գիտեք, մեր նպատակների հիմնական մասը հենց պետության ֆունկցիան է, բայց եթե մենք ասենք, որ դա պետության ֆունկցիան է եւ ոչինչ չանենք, դա էլ միջոց չէ: Օրինակ, անվտանգության հարցը դա պետության հարցն է: Ես ամենաշատը կարող եմ ավտոմատ վերցնել ու գնալ, դա խնդիր չի: Բայց մենք էլ պետք է անենք այն, ինչը կարող ենք: Ես շփվում եմ արցախցիների հետ, շատ բան գիտեմ ու գիտեմ, որ առաջ բոլորը գալիս էին Արցախ, հիմա՝ չեն գալիս, լքված է, դրա համար պետք է ինչ-որ բան անել, հույս տալ մարդկանց: Եթե հույս կա, ապագա կա, եթե հույս չկա՝ պիտի մեր պատմության վերջին էջը փակենք: Կան ազգեր՝ ասորիները, քրդերը եւ այլն, որ պետականություն չունեն. դա էլ ձեւ է, եթե այդպես մտածենք… Բայց մենք փորձում ենք մի քիչ ուրիշ ճանապարհով գնալ: Անվտանգության հարցը կարեւոր հարց է, դեմոգրաֆիական խնդիրներն էլ են անվտանգություն, եթե Արցախում մնաց 30 հազար հայ, հետո՝ 20… մարդկության պատմության մեջ այդ ժամանակահատվածը փոքր թիվ է, եւս 20 տարի հետո մարդ չմնաց՝ ոչինչ էլ չի մնա: Ուստի, մենք պետք է փորձենք ամեն ինչ անել՝ հասկանալու համար առկա խնդիրները, ավելի ամբողջական պատկերացնելու համար դրանց լուծումները: Այն ծրագրերը, որոնք մենք նախատեսում ենք, մեկ օրվա չեն, դրանք 20-25 տարվա կտրվածքով նախատեսվող գործընթացներ են: Իհարկե, մենք չգիտենք, թե վաղն ի՞նչ կլինի. հուսով ենք, որ լավ կլինի, բայց եթե ոչինչ չանենք, հաստատ լավ չի լինի:

– Ասացիք, որ «Ապագա հայկականի» նախաձեռնության ծրագրերի մի մասը պետության ֆունկցիան է, բայց պետությունը՝ ի դեմս գործող իշխանության, այսօր այլ ծրագրեր է փորձում իրականացնել, խաղաղության դարաշրջանի են ձգտում եւ այստեղ, կարծես, ճանապարհներն առանձնանում են:

– Գիտեք, պետության այդ ղեկավարներին մեր ժողովուրդն է ընտրել: Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջանին, ես գտնում եմ, որ առանց խաղաղության բարդ կլինի ինչ-որ բան անել. կա երկու մեթոդ՝ կամ վերցնում ենք ավտոմատը եւ գնում, բոլորս էլ կարող ենք գնալ, բայց ի՞նչ կտա դա այսօրվա դրությամբ: Կարծում եմ՝ ոչինչ չի տա, որովհետեւ մենք չունենք այն ուժը, որ կռվենք 80 միլիոնի դեմ: Բայց մենք այլ ուժեր ունենք. նույն հակառակորդին, նույն թշնամուն մեր հարթակ պիտի բերենք: Դրա համար, պետք է գտնենք ֆորմուլաներ, որպեսզի կարողանանք հաջողել:

– Այսինքն, մենք պետք է գնանք խաղաղության՝ ցանկացա՞ծ գնով:

– Իհարկե՝ ոչ: Արցախի հայաթափման գնով՝ ոչ: Բայց քանի դեռ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում են, այդ վտանգը չկա: Ստորագրություններով չի, հասկացեք: Ուկրաինան ստորագրել էր Բուդապեշտի փաստաթուղթը. հետո՞, ի՞նչ երաշխիք: Բայց վաղը, եթե ինչ-որ միջոց լինի, հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծվի, մենք պատրա՞ստ ենք, պատրաստ չենք, երկու տարվա ընթացքում ոչինչ չենք արել բանակի համար:

– Արել ենք, ինչ մնացել էր, դա էլ ենք քանդում:

– Ներքաղաքական գզվռտոց է գնում: Հետո՞: Շատ մեծ ռիսկեր ունենք, եթե հանկարծ այսօր Հայաստանում մեծ կոնֆլիկտ լինի, մենք կարող ենք ամենը կորցնել: Հիմա, ինչ-որ ստատուս-քվո է ու պետք է գտնենք ֆորմուլա: Ես չգիտեմ, ես տեղյակ չեմ ընթացող բանակցություններից, պայմանավորվածություններից, իհարկե, ամեն պայմանով պետք չի ստորագրել, բայց ինչ-որ կերպ պետք է ելքեր գտնենք իրավիճակից: Օրինակ, այսօր Ավետիք Չալաբյանը կալանավորված է. ես այդ մարդուն շատ լավ գիտեմ, շատ կոռեկտ մարդ է, բայց չեմ հասկանում՝ ինչի՞ համար են կալանավորել: Ընդհանրապես, պետք է բոլորը հավաքվեն՝ իրար հետ եւ ապագայի տեսլականները քննարկեն: Մենք կարող ենք այդ հարթակը լինել, այս հարթակը կարող է բոլոր ուժերին միավորող լինել, բայց ոչ ոք չի լսում եւ դա չի նշանակում, որ մենք այս աշխատանքը չպետք է անենք: Հուսով ենք՝ կլսեն:

– Ճի՞շտ եք համարում, որ պարտված ղեկավարը շարունակի բանակցել՝ նոր պարտությունների ոգով. ասում եք՝ ներքաղաքական գզվռտոց է, բայց, ըստ էության, այդ բանավեճն է Հայաստանում:

– Գիտեք, պարտված ղեկավարին ընտրել են: Մենք կարո՞ղ ենք ասել, որ ընտրություններն արդար չեն եղել:

– Համենայնդեպս, չի բողոքարկվել ընտրությունների արդյունքները:

– Այո, չի բողոքարկվել, որովհետեւ մարդիկ ընտրել են:

– Բայց հանրության մեծ մասն էլ չի մասնակցել այդ ընտրություններին՝ տարբեր պատճառներով:

– Աշխարհում 100 տոկոսանոց ընտրություններ շատ քիչ են լինում, անգամ 70 տոկոսանոց ընտրություններն են զարմանալի, 50 տոկոսն էլ շատ լավ ցուցանիշ է համարվում: Ես չեմ ասում՝ լավ է կամ վատ է. փաստ է, եկեք փաստն ընդունենք: Եթե այսօր բոլորս զենք վերցնենք, գնանք ու ասենք՝ հեռացիր, ի՞նչ կլինի:

– Առաջարկվում է ժամանակավոր կառավարության տարբերակը՝ բացառապես մասնագետներից կազմված, որոնք էլ պետք է լուծումները գտնեն:

– Եթե դա լինի ուժի դիրքից, շատ մեծ ռիսկ է պարունակում, նկատի ունեմ Արցախի, բայց ավելի շատ Սյունիքի հանդեպ: Ուստի, ես կարծում եմ, որ երկխոսության ֆորմուլա պետք է գտնել:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ