Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձը ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ
Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։
 
ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն։ Այն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությանը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների միջով, ինչը նպաստել է գերատեսչության կայացմանը և հասարակության մոտ վստահության ձևավորմանը։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի փորձառու մասնագետներն իրականացնում են պետության և հասարակության սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները Հայաստանում և Արցախում, ինչը մեզ թույլ է տալիս 24 ժամյա ռեժիմով մոնիթորինգ իրականացնել և գնահատել երկրի սեյսմիկ վիճակը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու սեյսմիկ գոտում գտնվելու փաստը։
 
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի հիմանկան նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառությունների կազմակերպումն ու իրականացումն է։
Եվ վերջապես փրկարար ծառայությունը, որն ԱԻՆ-ի ողնաշարն է։ Այն իրականացնում է մեր քաղաքացիների կյանքի և առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի, նյութական և ոչ նյութական արժեքների պահպանման, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգման հիմնական գործառույթը։
 
Փրկարար լինելն առաքելություն է և մեկ անգամ չէ, որ մեր փրկարարները ապացուցել են դա իրենց անձնուրաց աշխատանքով, հաճախ նաև իրենց առողջության ու կյանքի գնով փրկելով հազարավոր կյանքեր։ Տարիներ շարունակ մեր փրկարարները կատարելագործվել են և այսօր արդեն կարող են մասնագիտական աջակցություն ցուցաբերել աղետում հայտնված ցանկացած երկրի, ինչը խոսում է նրանց մասնագիտական, գործառնական, ինչպես նաև բարոյահոգեբանական պատրաստվածության, ծառայողական գործունեության բարձր մակարդակի մասին։
 
Աղետների ռիսկի կառավարումից և բնակչության պաշտպանությունից զատ մենք ապահովում ենք նաև մեր քաղաքացիների և հյուրերի հանգիստը հանրային լողափերում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկրորդ տարին է՝ մեր հերթապահության տիրույթում չեն գրանցվել ջրահեղձման դեպքեր և փրկվել է 100 քաղաքացի։
 
Այս ամենն, իհարկե, անհնար է իրականացնել առանց տեխնիկական և թիկունքի ապահովվածությամբ։ Եվ, ի ուրախություն մեզ և ի շահ քաղաքացիների, կառավարությունն առաջնային խնդիրներից է համարում ԱԻՆ տեխնիկական հագեցվածության ապահովումը։ Դրա ցայտուն օրինակն է կառավարության կողմից տրամադրած 1,2 միլիարդ դրամը, որը մենք ուղղելու ենք նոր տեխնիկայի ձեռքբերմանը՝ մասնավորապես հրշեջ-փրկարարական մեքենաների գնմանն ու շենքային պայմանների բարելավմանը։
Օրեր առաջ ևս մեկ փորձություն հաղթահարվեց ԱԻ նախարարության ուժերով։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց մեր հասարակությանը, որ մենք կարողանում ենք պատշաճ արձագանքել, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել՝ անգամ իր նախադեպը չունեցող աղետի պարագայում։ Ընդհանուր առմամբ 1388 փրկարար է ներգրաված եղել հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին։ Հրդեհի, փլատակների, շենքի փլուզման իրական վտանգի պայմաններում 24 ժամյա ռեժիմով մեր փրկարաները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, ինչի արդյունքում կարողացանք փրկել 10 մարդու կյանք։ Եվ պատահական չէ, որ նրանց ներդրած գերմարդկային ջանքերը ևս մեկ անգամ գնահատվեցին քաղաքացիների կողմից։
 
Սա մի հատվածն է մեր առօրյա աշխատանքի, սակայն շուրջօրյա ռեժիմով մենք արձագանքում և սպասարկում ենք մեր քաղաքացիների տարաբնյութ զանգերը՝ մանր կենցաղային հարցերից մինչև լրջագույն և մասշտաբային պատահարներ։
Եվ այս ամենն իրականացնում ենք սիրով, պատվով, նվիրվածությամբ և առաջնորդվում ենք ամենահումանիտար կարգախոսով․ «Մարդը բարձրագույն արժեք է»։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, սիրելի՛ փրկարարներ և ԱԻՆ աշխատակիցներ։ Թող ձեր ուժը, նվիրումը, անձնուրացությունը, խիզախությունն ու ստանձնած գործի նկատմամբ պատասխանատվությունը լինեն մեր քաղաքացիների ու հայրենիքի անվտանգ առօրյայի ամուր հիմքը։ Փրկարարի մասին խոսելիս անհնար է զերծ մնալ «հերոս» բառից, ինչը ձեր կատարած աշխատանքի բարձրագույն գնահատականն է։