Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան
Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում քննարկվել է «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

«Ապրիր ԿարդաLove» գրքի փառատոնի շրջանակում կազմակերպված «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի պանելային քննարկման հատուկ հյուրն «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է եղել։

Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, քննարկման ընթացքում գրքի հեղինակներ Հասմիկ Սիմոնյանն ու Արմինե Դանիելյանը ներկայացրել են գրքում տեղ գտած՝ տարբեր մասնագիտություններ ունեցող հիսուն կանանց հետաքրքիր ու զարմանալի պատմություններ։ Այդ կանանց շարքում հանրության լայն շրջանակներին հայտնի դիվանագետներ, գյուտարարներ, ճամփորդներ, գիտնականներ, արվեստագետներ են։

«Այս գրքի գոյությամբ մենք այլևս կարիք չունենք ապացուցելու, որ կանայք ինչ-որ բան կարող են»,- նշել է Մանե Թանդիլյանը.

Նա նկատել է՝ այս գրքում պատմություններ են իրական կանանց մասին, որոնք սեփական օրինակով են ցույց տվել, որ կանանց առջև փակ դռներ չկան, որ նրանք չեն հանձնվում, և կանգ չեն առնում ոչ մի դժվարության առջև։

«Հայ կանայք շատ վաղուց են բացել դռները մեծ հնարավորությունների առջև, նրանք ձգտել են ու հասել ավելիին։ Մասնավորապես, անդրադառնամ ընտրել-ընտրվելու իրավունքին։ Ես մեծ հպարտությամբ եմ տարբեր դահլիճներում ասում, որ կին պատգամավոր, դեսպան ենք ունեցել։ Ես առիթ եմ ունեցել Տոկիոյում պատմել, որ Ճապոնիայի առաջին կին դեսպանը հայուհի է եղել։ Եվ դա ինձ համար մեծ հպարտություն էր։ Թե՛ այս գիրքը, ու թե՛ նման պատմությունները ևս մեկ վերահաստատումն են այն բանի, որ, այո,՛ կանայք կարող են, և ես համոզված եմ, որ մենք դեռ շարունակելու ենք մեծ հպարտությամբ խոսել ու պատմել աշխարհը փոխող, դեպի դրականը տանող ու այն ավելի լավը դարձնող հայ կանանց մասին»,- ասել է Մանե Թանդիլյանը։

Փառատոնի շրջանակում նա նաև ներկա է գտնվել Արտակ Մաթևոսյանի «Ծնոտը հենելու համար է» և Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» և «Գաղտնիքների տիրակալը» գրքերի շնորհանդես-քննարկումներին։