Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցը
Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միութունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված հարցը:
Չնայած, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի վավերացումից հետո): այս քայլը բացասական է գնահատվել հայ հասարակության կողմից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և այլ երկրներում:
ՌՀՄ ակտիվի խորհրդակցության մասնակիցների դիքորոշումը հետևյալն է.
Այս որոշումն առաջին հերթին ուղղված է հայկական պետականության շահերի և Հայաստանի ու Արցախի բնակաչության անվտանգության դեմ, որն այսօր, անկախ ամեն ինչից, երաշխավորում և ապահովում է Ռուսասատանը: Նա Հայաստանի հետ կապված է ռազմաքաղաքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններով, տնտեսական և հումանիտար կապերով՝ ոչ միան երկկողմ (102-րդ ռազմաբազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կարևոր ապրանքներ և այլն), այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում:
Ռուսաստանի հայերի միությունը հույս է հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկության ժամանակ հաշվի կառնի առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը, որտեղից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը էական տնտեձսական օժանդակություն է ստանում:
Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիներին և սփյուռքի հայությանը կհետաքրքրի Հայաստանի վարչապետի և նախագահի կարծիքը, ովքեր կարող են հրապարակավ արտահայտվել այս առիթով, որովհետև այն կրում է քաղաքական բնույթ, այլ ոչ թե հայկական արդարադատության իբր ժողովրդավարության կամ անկախության վկայություն է, ինչպես դա փորձում են ներկայացնել որոշ հայաստանյան գործիչներ:
Ինչ վերաբերվում է իշխանությունների ներկայացուցիչների այն պնդումներին, թե նման որոշմամբ պայմաններ կստեղծվեն ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ դիմելու համար, ապա պետք է հիշեցնել, որ Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի գրեթե բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան և մյուսները, ՄՔԴ Հռոմի ստատուտի մասնակից չէ և բացարձակ անտեսում է այդ դատարանի մեկ ամիս առաջ ընդունած վճիռը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը:
Ռուսաստանի հայերի միությունը Հայատանի իշխանություններին կոչ է անում դրսևորել ինքնուրույնություն և վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման հարցը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»