Պերովսկիտի արևային մարտկոցների առանցքային խնդիրը լուծվել է սոսինձով
4pda.to-ն գրում է, որ գիտնականները գտել են պերովսկիտային արևային բջիջների մշակման նոր միջոց, որը պահպանում է դրանք 99% արդյունավետությամբ նույնիսկ 1000 ժամ օգտագործելուց հետո: Դրան հասնել օգնել է BondLynx սոսինձը, որն արտադրվել է կանադական XlynX ընկերության կողմից, և ի սկզբանե բոլորովին այլ նպատակների համար է նախատեսված եղել։
Պերովսկիտային արևային մարտկոցների հետ կապված խնդիրները սկսվում են, երբ նյութի օրգանական բաղադրիչները ակտիվանում են ջերմության և լույսի հետևանքով և կարող են ցնդել թուլացնելով պերովսկիտը և վնասելով արևային մարտկոցի այլ նյութերը: Իսկ BondLynx սոսինձը խաչաձև կապող նյութ է, որը քիմիական կովալենտային կապեր է ստեղծում օրգանական բաղադրիչների հետ՝ կանխելով դրանց քայքայումը:
Թիմը մշակել է պերովսկիտ արևային բջիջները BondLynx սոսինձով, այնուհետև դրանք ենթարկել ջերմության և լույսի երկարատև ազդեցության: Բջիջները ցուցադրել են 24% արդյունավետություն և պահպանել դրա գրեթե 99%-ը 1000 ժամ շարունակ արհեստական արևի լույսի տակ մնալուց հետո։ Համեմատության համար ասենք, որ չմշակված արևային մարտկոցները նույն պայմաններում նույն ժամանակահատվածում կորցնում են իրենց սկզբնական արդյունավետության 35%-ը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...