Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Տնտեսություն

«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվը կարող է դառնալ ընդերքը և նրա հարստությունը»․ տեխնիկական գիտությունների դոկտորը՝ ՀՀ-ի տնտեսական ներուժի մասին

«Հետխորհրդային շրջանում Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խոշոր փոփոխություններ է կրել՝ արդյունաբերության վրա հիմնված տնտեսությունից հետզհետե վերածվելով գյուղատնտեսության և առևտրի վրա հիմնված տնտեսության։ Սակայն այժմ իրավիճակը փոփոխվել է շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, որը շահագործում է Քաջարանի հանքավայրը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

Անդրկովկասյան 3 երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ օգտակար հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է։ Դեռ վաղնջական ժամանակներից շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու մի շարք հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքերը։

Ադրբեջանի հիմնական բնական պաշարներն են բնական գազը, նավթը, գունավոր մետաղները, բոքսիտը և երկաթի հանքաքարը։ Հանքաքարը և ոչ մետաղական օգտակար հանածոները կենտրոնացած են Փոքր և Մեծ Կովկասի լեռներում, հանածո վառելիքները՝ հարթավայրային տարածքներում և Հարավային Կասպից ավազանում։

«Ներկայում ՀՀ պետական կադաստրում հաշվառված են օգտակար հանածոների 900 հանքավայրեր, այդ թվում՝ 43 մետաղական, արդյունաբերական նշանակություն ունեցող ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, ցինկի, կապարի և երկաթի։ 789-ը ոչ մետաղական հանքավայրեր են, 44-ը՝ ստորգետնյա քաղցրահամ, 24-ը՝ հանքային ջրեր։ Դա մեր ընդերքի ունեցվածքն է»,-նշում է Հովհաննիսյանը։

Հանրապետության տարածքում հայտնաբերված պղնձի պաշարների 80-90 %-ը կենտրոնացված են Կապանի, Քաջարանի, Ագարակի հանքավայրերում։ Ներկայումս շահագործվում են 7-8 հանքավայրեր։ 

«Մեջբերեմ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի աշխատությունից հատված, որում նշվում՝ ՀՀ ազգային հարստությունը գնահատվում է մոտ 91,8 միլիար ԱՄՆ դոլար, որտեղ 15 միլիարդը (16,3 տոկոս) հանքահումքային ռեսուրսներին է բաժին ընկնում, 51 միլիարդը՝ մարդկային։ 16,3 տոկոսը բավականին ազդեցի թիվ է»,-ասում է Արմեն Հովհաննիսյանը։ 

Մեր զրուցակիցը նաև 2 կարևոր թվեր է հնչեցնում։ Ըստ համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանի հանքարդյուանբերությունը բնութագրվում է ՀՆԱ-ի 1,8, իսկ զբաղվածության 5,3 տնտեսական բազմապատկիչներով։ Հանքարդյունաբերությունը ՀՀ-ի ՀՆԱ-ում կազմում է մոտավորապես 6 տոկոսը, իսկ զբաղվածության թիվը՝ 10-12 հազար մարդ։ 

«Եթե մենք այս գործակիցներն օգտագործենք, ապա կստացվի, որ ՀՆԱ-ում, որպես մուլտիպլիկատիվ էֆեկտ, այն կկազմի 11 տոկոս, իսկ զբաղվածությունը կարող է հասնել մինչև 50-60 հազար մարդու։ Սա ցույց է տալիս հանքարդյունաբերության կարևորությունը մեր տնտեսության համար։ Իհարկե, սրա մեջ իր ուրույն և կարևոր դերն ունի ԶՊՄԿ-ն, որը մոլիբդենի պաշարներով աշխարհի 10 խոշոր լեռնային ձեռնարկություններից մեկն է։ Այն գերխոշոր ձեռնարկություն է, որը երկրի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունի»,-նշում է Հովհաննիսյանը։

Նավթը մնում է Ադրբեջանի տնտեսության հիմնական ճյուղը, որին հաջորդում է բամբակը, բնական գազը և գյուղատնտեսական արտադրաքները։ Ադրբեջանի նավթարդյունաբերության մեջ ներդրվել է ավելի քան $60 միլիարդ միջազգային նավթային ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույնը բրիտանական British Petroleum ընկերությունն է։ 

Չնայած նավթագազային հարուստ պաշարներին՝ Ադրբեջանի տնտեսությունն այսօր չի գնահատվում որպես զարգացած։ Այն դիվերսիֆիկացված չէ և ուղղակիորեն կախված է նավթի համաշխարհային շուկայի միտումներից։ Նավթի գնային տատանումներն անմիջապես ազդում են թե՛ երկրի արդյունաբերության, թե՛ պետական բյուջեի և շղթայաբար ամբողջ տնտեսության վրա։ Երկրի իշխանությունները մշտապես «խաղադրույք» են անում նավթի և այլ բնական պաշարների վրա, որոնց հաշվին էլ  մեծամասամբ պահում են տնտեսությունը։ 

Տարբեր հրապարակումների համաձայն, այդ թվում՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA), նավթի ապացուցված պաշարները Ադրբեջանում ներկայում կազմում են  7  մլրդ բարել։ Այս ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում, ըստ EIA֊ի տվյալների, 21-րդ տեղում է։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2019 թվականին Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները (զուտ հոսքերը) կազմել են 1.5 մլրդ դոլար։ Վերջին տարիներին ներդրումներն Ադրբեջանում նկատելի նվազել են, հատկապես 2016 թվականից հետո։ Համեմատության համար նշենք, որ 2016-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները Ադրբեջանում կազմել են 4.5 մլրդ դոլար։ 

Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետները փաստում են, որ իրենց երկրի Վիճակագրական կոմիտեն կեղծում է մակրոտնտեսական տվյալները և ցույց չի տալիս ներկայումս առաջացած ճգնաժամային խնդիրները։ Նույնիսկ կեղծելու պարագայում վիճակագրությունը չի կարողանում թաքցնել անկումը։

Երկրի իշխանությունները մի կողմից վիճակագրական հնարքներով թաքցնում են տնտեսության իրական պատկերը, մյուս կողմից հասարակությանը հավաստիացնում են, որ ունեցած բնական պաշարները, մասնավորապես՝ նավթը, իրենց առնվազն մի քանի տասնամյակ կբավականացնի։ 

Մյուս կողմից, Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը կարող է օգտագործել իր ընդերքը և այն դարձնել տնտեսության լոկոմոտիվը․ «Ես արդյունաբերական Հայաստանի կողմնակիցն եմ»։

«Վերջին շրջանում ՀՀ հանքարդյուանբերության ոլորտի վրա Ադրբեջանի հարձակումներն ապացուցում են իմ ասածը, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը կարող է դառնալ տնտեսական զարգացման ռեալ ուղղություն, որին վերջիններս ուզում են հարվածել։ Ես խրոհրդային տարիներ եղել եմ Բաքվում, Կասպից ծովն այնքան է աղտոտվել, որ իրենց ափամերձ շրջաններից նավթի հոտ է գալիս։ Հիմա էլ է նույն վիճակը։ Լավ կլինի, որ իրենք դրանով զբաղվեն։ Շրջական միջավայրը սահմաններ չի ճանաչում, և իրենց գործողությունները կարող են մեզ վրա էլ ազդեցություն ունենալ։ Աշխարհում շրջակա միջավայրն ամենաշատն աղտոտողը նավթն է համարվում, քանի որ հեղուկ է, իսկ ՀՀ-ն միայն պինդ օգտակար հանածոներ ունի։ Ի դեպ, 3 անդրկովկասյան երկրներից (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) պինդ հանածոներով ամենահարուստը ՀՀ-ն է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։ 

«Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվ կարող է դառնալ ընդերքը․ ռեսուրսը մերն է, ունենք մարդկային և բնական ռեսուրսներ։ Ունենք նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, եթե ԶՊՄԿ կամ Թեղուտի կոմբիանտ այցելեք (երևի տարածաշրջանում այդպիսի կոմբինատներ չկան)։ Թվային տեխնոլոգիաներով, սարքավորումներով փայլուն ձեռնարկություններ են։ 

Բոլոր դրական կողմերով հանդերձ` ՏՏ ոլորտում շահույթների գեներացումը քիչ է և այն կարող են տեղափոխվել․ այսօր՝ ՀՀ-ում, մյուս օրը՝ մեկ այլ տեղ, բայց հանքը չեն կարող այստեղից տեղափոխել։

Ես այս ապագան ՀՀ-ի համար տեսնում եմ, որովհետև ժամանակին եղել է»,-նշում է Արմեն Հովհաննիսյանը։