Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Իսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է
Տնտեսություն

Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը մասնագետների գնահատմամբ

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել   «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական  հանդեսի վերահրատարակումը  փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ոլորտի արդի զարգացումներին առնչվող թեմաներ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը  կարևորում է հանդեսի վերահրատարակումը։  Հիշում է՝  հիմնադիրը ԶՊՄԿ երջանկահիշատակ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նախկին գլխավոր ինժեներ Բորիկ Մկրտչյանն էին։ Այն հրատարակվել է  2008–ից մինչև 2016թ։  «Թղթային տարբերակը կարևոր է նրանով, որ սեղանի նյութ է, որը հնարավորություն ունի թերթել ցանակացած մարդ»։ Բացի այդ,  շատ կարևոր է Հայաստանի հանքերի և ընդհանրապես լեռնամետալուրգիական ոլորտի ճանաչման, խնդիրների բարձրաձայնման ու  զանազան ապատեղեկատվական նյութերին դիմագրավելու տեսանկյունից։

«Ինքս հանդեսում մեր ոլորտի որոշակի խնդիրներին վերաբերող հոդված ունեմ և կարծում եմ, որ այն պետք է լինի ոչ թե գիտական, այլ՝ ավելի շատ հանրամատչելի,   բարձրացնի և բարձրաձայնի ոլորտին վերաբերող ավելի ընդհանրական հարցեր։ Դրական կարծիք ունեմ՝ բառիս բուն իմաստով, ու սիրով կօժանդակեմ այս հանդեսը հրատակարելու և աշխատանքը հետագայում շարունակելու գործին»։

Մոտ տասը տարվա դադարից հետո վերահտարաակված հանդեսը կարևորում է նաև ԶՊՄԿ հանրային կապերի գծով նախկին պատասխանատու, հարազատ ձեռնարկության պատմությանն ու կոլեկտիվին նվիրված մի շարք գրքերի հեղինակ Սոս Դավթյանը։

Նա ևս ողջունում է հանդեսի լույսընծայումը և անհամբեր սպասում է հետագա համարներին տրամադրել իր կուտակած հարուստ կենսափորձն ու հետաքրքիր հիշողությունները ԶՊՄԿ-ի ու նրա բազմահազարանոց կոլեկտիվի մասին։

«Տասը տարի մենք կորցրել ենք ոլորտի տարեգրության լավագույն վավերագրողներից մեկին։  Հիշում եմ  ինչ ջանասիրությամբ էին նյութերը հավաքվում, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ մշակվում և դառնում վավերագրություն։ Դադարը ճիշտ չէր, մանավանդ, որ կայացած ամսագիր էր»։

Մասնագիտական ամսագրի վերահրատարակումը կարևորում է նաև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Ընդգծում է՝ ելնելով  ամսագրի մասին տարբեր մասնագիտական  կարծիքներից,  կարելի է վստահաբար ասել, որ վերահրատարակումը անհրաժեշտ ու սպասված էր։ Ոլորտը դրա կարիքն ուներ և ունի։  Արմեն Ստեփանյանը նկատում է՝  նախ կամբողջացվեն ոլորտի նորությունները, կունենանք հանքավայրերի մասին այսպես ասած, կենդանի-անմիջական տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ նա առաջարկում է ներկայացնել ոլորտի մարդկանց, նրանց մոտեցումներն ու նպատակները՝ կապված ոլորտի դերի ու առանձնահատկությունների հետ։ Լրագրային տարբեր ժանրերի միջոցով ներկայացնել արդյունահանող ու վերամշակող կոլեկտիվներին, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն՝ հանքարդյունաբերությունը միայն հանքաքար հանելն ու վերամշակելը չէ։ 

Մասնագիտական հոդվածներով հանրության վերաբերմունքը կփոխվի ոլորտի նկատմամբ՝ կարծում է Արմեն  Ստեփանյանը։

«Եվս մեկ լրացուցիչ հարթակ է, որտեղ կարելի է քննարկել ոլորտին ուղղակի կամ անուղղակի վերաբերող հարցերը։ Որքանով լայն լսարան կունենա, չեմ կարող ասել, բայց  որ  կարող է միայն օգտակար լինել, վստահ եմ։ Ակնհայտ է, որ մեր ոլորտը դեմոնիզացված է, ուստի յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործել շատ միֆերի վրա լույս սփռելու համար»,– եզրափակում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

«Հանքագործ և մետալուրգ» հանդեսի հատուկ թողարկման պատասխանատու խմբագիր Վոլոդյա Կիրակոսյանի խոսքով՝ Զանգվածային լրատվության գործիքները ժամանակի,  հանրային  պահանջարկով և տեղեկատվական տեխնոլոգիների զարգացմանը համահունչ փոփոխություններ են կրում տպագիր մամուլը հետզհետե դիրքերը զիջում է։ Սակայն ամսագրային ձևաչափը   շարունակում է մնալ, որպես տպագիր վավերագրություն, հանրագիտարան, որը նաև ազգային արխիվներում կդառնա պատմություն։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը վերահրատարակելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ այն համաչափ պարբերականությամբ հասնում է հասցեատիրոջը, որը մեր դեպքում ՀՀ կառավարությունն է՝ հանձինս լիազոր մարմինների, Ազգային ժողովն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովների, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտակրթական հաստատություններն են, հասարակական հեղինակավոր կազմակերպությունները և, իհարկե, հանրությունը, մասնավորապես հանրային լսումների նախապատրաստվելիս։ «Մեդիա դաշտում էլեկտրոնային լրատվամիջոցները լուծում են օպերատիվ լրատվության խնդիրը և միությունն այս առումով ապահովված է։ Սակայն գործող  300-ից ավել լրատվական կայքերի մեջ, միշտ չէ որ մենք կարող ենք գտնել մեր թիրախային լսարանը և տեղ հասցնել ասելիքը»,– կարծում է ՎԿիրակոսյանը։  «Իմ տեսածն ու զգացածը շատ դեպքերում վերածվել է լրագրողական նյութերի, որոնց հերոսներին (ցավոք, նրանցից շատերն այլևս մեզ հետ չեն) այսօր հուզմունքով եմ վերհիշում։ Եվ անկեղծորեն ուրախ եմ, որ զրուցել եմ ոլորտի երախտավորներ Ֆրունզե Պետրոսյանի, Սաբիր Ստեփանյանի, Պետրոս Ալոյանի, Մաքսիմ Հակոբյանի, Բորիկ Մկրտչյանի ու էլի շատ-շատերի և նրանց գործը երախտագիտորեն շարունակող ներկա սերնդի ղեկավարների ու մասնագետների, արտադրության առաջավորների հետ։ Նրանք, իրոք, անմահացել են իրենց գործով և դա վավերացվել-հանրայնացվել է «Հանքագործ և մետալուրգ» հանդեսում»– արձանագրում է Կիրակոսյանը։

Իսկ «Տնտեսական լրագրողների ակումբը» բարի երթ է մաղթում երկրի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկի գործունեությունը լուսաբանող «Հանքագործ և մետալուրգ» հանդեսին՝ որպես լրատվական դաշտում վստահելի գործընկերոջ։