Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստ է, որ տեղեկատվական հոսքերի արագացմանը և տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ հանցագործությունների ու խարդախության նոր ձևեր են ի հայտ գալիս, որոնց մեծ մասն էլ ֆինանսական ուղղվածություն ունեն։ Ու մարդիկ շատ հաճախ չեն էլ կասկածում, որ իրենց ներկայացվող գրավիչ տեղեկատվության հետևում խարդախություն է։ Դա է պատճառը, որ բազմաթիվ դեպքերում թվային տիրույթում գործող հանցագործներին հաջողվում է շատ արագ իրենց սև գործն ավարտին հասցնել։

Արդյունքում կարող են գրանցվել այնպիսի դեպքեր, երբ մարդիկ իրենց ձեռքով բանկային տվյալներ են տրամադրում չարագործներին, ովքեր, հասանելիություն ստանալով ֆինանսական միջոցներին, յուրացնում են դրանք։ Կամ՝ սոցցանցերով կարող է ներկայացվել գրավիչ տեսանյութ գրավիչ ներդրում իրականացնելու մասին, որը չտեսնված եկամուտ է խոստանում։ Իսկ ո՞վ չի ցանկանում արագ հարստանալ։ Տարածված է նաև խարդախության տեսակը, երբ մարդիկ, համացանցում դիտելով գովազդային տեսանյութը, որտեղ իբր որևէ հայտնի մարդ է խոսում և վստահեցնում ներդրումներ կատարել այս կամ այն ընկերությունում, խաբվում են։ Տարբերակները բազմաթիվ են, ու, ցավոք, խարդախներն անընդհատ կատարելագործում են իրենց «գործիքակազմը»:

Քիչ չեն նաև կիբերհանցագործությունների այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիները էլեկտրոնային նամակներ են ստանում, թե իբր իրենց հեռու բարեկամը որևէ եվրոպական երկրում գումար է իրենց կտակել, և որպեսզի ստանան այդ գումարները, պետք է տրամադրեն իրենց բանկային տվյալները կամ փաստաթղթային ձևակերպումներ կատարելու համար գումար փոխանցեն: Սա մի փոքր հին մեթոդ է, բայց դեռևս, ցավոք, աշխատում է:

Վերջերս նոր մեխանիզմ է կիրառվում, երբ զանգահարում են մարդկանց ու լացակումած հայտնում, թե իբր իրենց հարազատը վթարի է ենթարկվել, ու գումար է անհրաժեշտ: Ուշագրավ է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում միայն սեպտեմբերի 10-11-ին հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել, հանցագործներին 16 700 դոլար է փոխանցվել: «Տպավորիչ» թվեր են, այնպես չէ՞:

Միևնույն ժամանակ, այսպիսի հանցագործություններն անընդհատ «կատարելագործվում» են, իսկ մեր հասարակությունը տեղեկատվական անվտանգության առումով մնում է շատ խոցելի վիճակում և արագ խաբվում է չարագործներին։ Իհարկե, այս իրողությունը միայն մեր հասարակությանը չի վերաբերում և բնորոշ է նաև այլ հասարակություններին, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հանրությունը շատ անպատրաստ է և նույնիսկ ամենապրիմիտիվ դեպքերում հավատ է ընծայում խարդախներին։

Դա առաջին հերթին հանրության հետ տարվող աշխատանքի պակասի արդյունք է։ Տպավորություն է, որ տեղեկատվական անվտանգության մասով հասարակության իրազեկումը մնացել է ընդամենը մի քանի փորձագետի վրա, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց սոցցանցերի էջերով կամ այլ հարթակներով տեղեկատվական իրազեկումներ են կազմակերպում։ Ժամանակ առ ժամանակ նաև բանկերն են զգուշացնում ու պարզաբանումներ ներկայացնում այս թեմայի հետ կապված: «Հայփոստը» ևս մի շարք դեպքերում զգուշացնում է, որ տարածվող հաղորդագրությունների կամ մարդկանց ուղարկվող լինկերի հետ ինքը կապ չունի։ Նաև ոստիկանությունն է երբեմն հայտարարություններ տարածում։

Սակայն այս ամենը չի կարող բավարար լինել, որքան էլ նույն բանկերն իսկապես հետևողական են զգուշացման հարցում: Իրականում մեր երկրում գլոբալ մասշտաբի իրազեկում է անհրաժեշտ, որպեսզի խարդախության նույնիսկ «ամենաթարմ» սխեմաների դեպքում մեր քաղաքացիներն իրազեկ լինեն։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ պետությունն իր ձեռքը վերցնի տեղեկատվական հոսքերի կառավարման և իրազեկման ամբողջ գործընթացը։ Ամեն մի մանր խնդրի շուրջ կարող է պետական քարոզչամեքենան արշավ ծավալել, բայց քաղաքացիների կենսական շահերին վերաբերող հարցում պասիվություն է ցուցաբերում։ Այնինչ, աշխատանքն այս դաշտում պետք է լինի մշտական, համակարգված, իսկ իրազեկման ընթացքը պետք է ագրեսիվ բնույթ կրի, քանի որ քաղաքացիներին հասցված վնասն ինչ-որ առումով նաև պետությանը հասցված վնաս է։

Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով անընդհատ դիտվող, կրեատիվ նյութեր ու գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կներկայացվեն Հանրային հեռուստաընկերությամբ, այլ հեռուստաալիքներով, ռադիոյով, կայքերով, թերթերով ու սոցցանցերով։ Մենք իսկապես գործ ունենք ոչ միայն ֆինանսական, տեղեկատվական անվտանգության, այլև ազգային անվտանգության խնդրի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում