Այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR ունենալը
Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտից` MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Վարորդներն այսօրվանից ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ նման որոշում է կայացրել նախևառաջ հնարավոր ստվերային շրջանառությունը կանխելու համար։ Նաև այդպես նպատակ ունեն վարորդներին իրենց հիմնական գործից չշեղել։ Ըստ քաղաքապետարանի` նման փորձը կնախապատրաստի քաղաքացիներին հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին ավելի սահուն անցնելուն։ Սակայն ինչպես ցույց է տալիս Երևանի մետրոպոլիտենի փորձը, հնարավոր խնդիրներից խուսափելը դժվար կլինի։ Հոկտեմբերի 1–ից Երևանի մետրոպոլիտենում վճարումն արվում է ոչ թե ժետոնով, այլ QR կոդով, ինչը հերթերի պատճառ է դառնում տարբեր կայարաններում։ Բացի այդ, մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված «TelCell» տերմինալներում հաճախ թուղթ չի լինում, վալիդատորները երբեմն չեն կարդում QR կոդը, տերմինալից 5-10 QR կոդով տոմս գնելը հարմար չէ, քանի որ կտրոնների ներկը ջնջվում է, թուղթը՝ ճմրթվում։
Հավելենք, որ «TelCell»–ը Երևանի տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունը