Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Հասարակություն

Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ

Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով հարձակվում է Հայաստանի վրա։ Հակառակորդ պետությունը լավ է հասկանում, որ չպետք է Հայաստանին հնարավորություն տա վերականգնել այն կորուստները, որ ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հայաստան պետության վերականգնմանը խոչընդոտելու համար Ադրբեջանը ռազմական ուղղությանը զուգահեռ և հավասար իր թիրախում է պահում մեր պետության տնտեսությունը, քանի որ բանակի և պետության վերականգնման հիմքում առաջին հերթին տնտեսությունն է։

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար իր թիրախում է պահում Հայաստանի տնտեսական կարևորագույն ճյուղերը։ Մինչև 2022 թվականը տնտեսական առումով Ադրբեջանի հիմնական թիրախը ԶՊՄԿ-ն էր, որը հազարավոր աշխատատեղեր է ապահովում քաղաքացիների համար, և որը նաև Հայաստան արտարժույթ բերող հիմնական ձեռնարկությունն է։ ԶՊՄԿ-ին թիրախավորելու համար Ադրբեջանն օգտագործում էր հայաստանյան այսպես կոչված բնապահպանների ելույթներն ու հրապարակումները։ Այդ կերպ Ադրբեջանն իր հակահայաստանյան քարոզչությանը տալիս էր հավաստիության պատկեր։

2022 թվականի փետրվարից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը սրեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ու ռուսական շատ ընկերություններ հայտնվեցին պատժամիջոցների տակ, Հայաստանը մի քանի այլ պետությունների թվում դարձավ ռուսական շատ ապրանքների արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանով երրորդ երկրներ օրինական ճանապարհով և մեթոդներով արտահանվում էին նաև ռուսական հումքով պատրաստված ոսկյա զարդեր։ Տնտեսական այս նոր հնարավորությունը Հայաստանում ապահովեց հարյուրավոր նոր աշխատատեղեր, և, որ ամենակարևորն է, միլիոնավոր դոլարներ հոսեցին Հայաստանի պետական բյուջե։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն ընտրեց իր հաջորդ թիրախը՝ օրինական ճանապարհով ներկրված ռուսական հումքով աշխատող հայկական ոսկերչական ձեռնարկությունները։ Ադրբեջանական կողմը սկսեց թիրախավորել Հայաստանի տնտեսության այս ճյուղը 2023 թվականի սկզբից։ Մինկսի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, թուրքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող և ադրբեջանուհու հետ ամուսանցած Մեթյու Բրայզայի համահիմնադրած «‎Ջեյմսթաուն» հիմնադրամի ադրբեջանցի աշխատակից Օրխան Բաղիրովը դեռ մեկ տարի առաջ էր հակահայկական քարոզչական նյութ պատրաստել, որով փորձել էր ապացուցել, թե Ռուսաստանը ոսկու արտահանման հարցում Հայաստանի միջոցով խուսափում է պատժամիջոցներից։ Ադրբեջանական շահերը սպասարկողներն ավելի հաճախ հղում են տալիս հենց հայկական ԶԼՄ-ներին, որպեսզի բարձրացնեն իրենց քարոզչական նյութերի հավաստիություն։ Այս դեպքում էլ ադրբեջանցիները գործել են նույն սցենարով։ Բաղիրովն իր հոդվածում հիմնականում հղում է տալիս հայկական աղբյուրների։  

Ռուսական ոսկու նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանի միջոցով խուսափելու կեղծ թեման ադրբեջանցիներն այս տարվա հոկտեմբերին կարողացան հասցնել նաև Euronews։ Հոդվածի հեղինակը Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ կապ ունեցող Վլադ Օլտեանուն էր։

Ինչպես արդեն նկատեցինք, Ադրբեջանի համար հակահայկական քարոզչության լավագույն միջոցը հենց հայկական աղբյուրներին հղում տալով դա իրագործելն է։ Օրերս Հետքի և The Insider-ի համատեղ հոդվածը իրական ու ճոխ նվեր էր ադրբեջանական քարոզչությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան լավագույնս օգտագործեց «Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում» վերտառությամբ հոդվածը։ Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներում այն հրապարակվեց ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Այդ հրապարակումները թարգմանվեցին ոչ առանց ադրբեջանական ձեռքի և տարածվեցին նաև ուկրաիանական լրատվամիջոցներում։ Եղան նաև ֆրանսերեն հրապարակումներ։

Հոդվածն ինքին որևէ հանցագործություն չի բացահայտում, քանի որ հոդվածագրի բնորոշմամբ՝ «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից գալիս է օրինական ճանապարհով, և հումքն այստեղ վերամշակվելով՝ դառնում է զարդ ու արտահանվում այնպիսի երկրներ, որոնք ռուսական ոսկու հետ խնդիր չունեն, ու չեն կարող պատժամիջոնցեր սահմանվել։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն էլ մտահոգված չէ «կեղտոտ» ոսկու արտահանմամբ, այլ իր ռացիոնալ հաշվարկներցի ելնելով լավ է հասկանում, որ հայկական լրատվամիջոցներում հրապարակված այս նյութերը կարող է օգտագործել իր քարոզչական նպատակներով, և հաջողության դեպքում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղին կհասցնի մեծ հարված, հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ, տասնյակ միլիոնավար դոլարներ պակաս կհոսեն ՀՀ պետբյուջե։ Կարճ ասած՝ որքան Հայաստանի համար վատ, այնքան լավ Ադրբեջանի համար։ Այստեղ հարց է, թե հայկական ԶԼՄ-ներն ի՞նչ են շահում, երբ ադրբեջանական քարոզչամեքենային առատ նյութ են մատակարարում։