Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP
Հասարակություն

Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները

Տաս տարի շարունակ, Ալբերտ Թառոյանի ընկերությանը (տպարանին) պետության կողմից տրամադրվում է տարեկան շուրջ 6 մլրդ. դրամ, դրոշմապիտակներ տպագրելու համար։ Ի դեպ, այդ դրոշմապիտակների վրա ներկայացված QR կոդի ծրագիրը, որի օգնությամբ կարելի է հետևել ապրանքաշրջանառությանը, հանդիսանում է ոչ թե պետական, այլ մասնավոր սեփականություն և պատկանում է այդ դրոշմապիտակները տպող կազմակերպությանը կամ նրա սեփականատիրոջը։ Այդպես, օրինակ, կարելի է օրինականացնել մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքները այս դրոշմապիտակների միջոցով։ Բացատրենք. Ներմուծողը, օրինակ, փաստաթղթավորված ճանապարհով ՀՀ է ներմուծում 500 միավոր դեղամիջոց և ևս 500 միավոր ներմուծում է մաքսանենգ ճանապարհով։ Այնուհետև դիմում է ՊԵԿ-ին ստանում 1000 հատ դրոշմապիտակ, փակցնում դեղամիջոցին և դնում խանութում վաճառքի։ Հարկայինն տեսուչը և քաղաքացին տեսնում են փակցված դրոշմապիտակը և կարծում, որ ապրանքը օրինական ձևով է ներմուծվել ՀՀ։ Սակայն դա բացարձակապես այդպես չէ։

Ի դեպ, 2013-2023թթ. Ալբերտ Թառոյանի տպարանը պետությունից ստանում է ավելի քան 60 մլրդ դրամի պատվեր, որից շահույթը ըստ տարբեր գնահատականների կազմել է ավելի քան 40 մլրդ դրամ։ Այս դրվագով առկա է քրեական գործ և, որքանով մեզ հայտնի է, Ալբերտ Թառոյանին ձերբակալել են 2024 թվականի օգոստոսին և բաց թողել 250մլն դրամ պետական բյուջե վերականգնելու պայմանով։

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ՊԵԿ ներկայիս նախագահի շահագրգռվածությունն է։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ է ուզում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սառեցնել թվային դրոշմավորման ներդրմանն ուղղված բոլոր քայլերը և օգնության հասնել տպարանի Ալբերտին։ Մի գուցե ուզում է օգնել պարոն Թարոյանին, որպեսզի վերջինս պետական բյուջեից ստանա գումարներ, և կարողանա փակել պետության առջև իր պարտավորությունները։ Բայց պետության առջև պարտականություններ ունեն շատերը։ Ինչո՞ւ հենց Թարոյանին է ուզում օգնել ՊԵԿ բարեգութ նախագահը։ Մեր տեղեկություններով ՊԵԿ ներկայիս նախագահը, նշանակվելով այդ պաշտոնում, մոռանալով իր բոլոր այլ պարտականությունների մասին և  լծվել է Ալբերտին և վերջինիս տպարանին փրկելու «սուրբ գործին»։ Նա կանգնեցրել է թվային դրոշմավորման նախագծի ներդրման բոլոր իրավական ակտերի նախագծերի ընթացքը։ Այս համատեքստում ազատել է աշխատանքից ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ով ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ հարկային մարմնում, և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին, ով համակարգում էր ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Առանց որևէ գնման ընթացակարգի, չկիրառելով պետական գնումների օրենսդրության որևէ դրույթ հանձնարարում է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին, գրության հիման վրա, Ալբերտից խնդրել և ստանալ 60մլն. հատ դրոշմապիտակ, դիմացը խոստանալաով հետագայում գնում կատարել։ Այս ամենը ձևակերպվում է գրավոր նամակագրությամբ։ Պետական մարմինը գրավոր ստանձնում է պարտականություն հետագայում գնում կատարել և վճարել մատակարարման համար, չկիրառելով անգամ ուղիղ գնման ընթացակարգ։ Սա նոնսենս է ՀՀ պետական գնումների համակարգում։ Կարելի զարմանալ, բայց սա էլ դեռ ամենը չէ։ ՊԵԿ ներկայիս նախագահը բոլոր հնարավոր ձևերով ապատեղեկատվություն է տալիս ՀՀ վարչապետին և բոլոր հնարավոր կեղծ միջոցներով փորձում հիմնավորել, որ ինչքան կարևոր և անփոխարինելի է Ալբերտի տպարանից ստացված դորշմապիտակները և այդ համակարգը։ Փորձում է հիմնավորել, որ հարկային տեսուչների միջոցով կարող են վերահսկել ամբողջ շուկայում առկա ապրանքները, խանութներում ստուգելով Ալբերտի դրոշմապիտակների առկայությունը ապրանքների վրա։

Իսկ հիմա, երկու խոսք դրոշմավորման նոր թվային համակարգի մասին.

  • Այն թվային համակարգ է, և հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների ամբողջ շարժը։ Թղթային դրոշմապիտակների համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով, այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայումս ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում են մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իրենց արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Ալբերտի թղթային դրոշմավորման համակարգը չի տալիս այդ հնարավորությունը։
  • Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար։ Ինչը լրիվ հակառակն է թղթային դրոշմավորման համար։
  • Թվային դրոշմավորման համակարգի դեպքում բացառվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չի այն հայտնաբերել։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ձևավորել տվյալների բազա, որը աջակցում է տեսչական այլ մարմինների իրենց գործառույթների համար։ Թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Ալբերտի թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։

Նոր թվային դրոշմապիտակաների համակարգի այս առավելությունների կողքին պետք է նշել, որ հին թղթային դրոշմավորման համակարգի պայմաններում չի բացառվում տպագրել կեղծ դրոշմապիտակներ, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, դրոշմապիտակի QR կոդի ձևավորման ալգորիթմը Ալբերտի ընկերության սեփականությունն է և պետությունը չի տիրապետում դրան։ Այս պարագայում ստացվում է, որ պետական հսկողության գործիքը տրամադրվել է մասնավոր մի ընկերության և պետությունը չունի որևէ ազդեցություն այդ համակարգի վերահսկողության համար։ Ավելին դրա մասին է խոսում այն փաստը, որ ներկայումս առանց որևէ իրավական գործողության ՊԵԿ նախագահի և գլխավոր քարտուղարի ձեռքերով շրջանառությամ մեջ է դրվել 60մլն. հատ դրոշմապիտակ, հետևաբար ինչը կխանգարեր Ալբերտին նույն ձևով շրջանառության մեջ դնել այլ խմբաքանակներ։ Միաժամանակ կարևոր է այն հանգամանքը, որ Ալբերտի տպարանը գործել է միայն դրոշմապիտակների պատվերների հաշվին, քանի որ իր շրջանառության ավելի քան 80%-ը ձևավորվել է այդ պատվերներից։

Եվ հիմա ամենակարևոր հարցը․ եթե մեր արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, որտեղ թվային դրոշմապիտակները պարտադիր են, ինչ շահագրգռվածություն ունի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,  փոխել դրոշմապիտակավորման առաջադեմ մոտեցումները  և վերադառնալ նախկին  մեթոդներին։

ՀԳ․ Ի դեպ, ՖՆ ԾԻԳ-ի նախկին ղեկավար Էդգար Ավետյանը, որը ներկայումս զբաղեցնում է պաշտոն ՏՄՊՊՀ-ում, նույնպես մտերիմ հարաբերությունների մեջ է AMPG գրուպ տպարանի սեփականատիրոջ՝ Ալբերտ Թառոյանի հետ։