Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր Կամենդատյան Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան
Քաղաքականություն

«Ցեղասպանության ուրացումն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունի՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը»

Այս տարվա մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր»։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ 

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը վերհիշում է 1992 թ.-ը: «Առաջին նախագահը և իր թիմը փորձում էին ցույց տալ, որ մեր ինքնությունը ցավի հետ նույնացնելը սխալ է և պետք է վերանայել մեր ընկալումները: Այս առումով տարաձայնություններ են եղել է և մինչև անգամ դրանք արտացոլված են այդ ժամանակվա տպագիր մամուլում: Բայց ինչո՞ւ դա մեծ զարգացում չի ստացել: Երբ խոսում ենք ցեղասպանության, ցավի և այլնի մասին, պնդում եմ՝ գերադրական եղել է հայկական հողի վրա հայկական պետություն ունենալու գաղափարը: Ցավի ու կորուստների մասին ենք խոսում, բայց այդ բոլորը ամրացրել և զարգացրել է ցանկությունը և կամքը պետություն ունենալու: Օրվա իշխանությունը կարծես չի տեսնում այդ կապը, նա տարանջատում, աղճատում է այդ երկու գաղափարները: Եթե մնայինք էմոցիոնալ խորը ցավի շրջանակներում, դա արգասաբեր չէր: Ցեղասպանությունը եկել է հաստատելու ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը: Երկրորդ ու երրորդ նախագահների ժամանակ պետական հստակ քաղաքականություն է որդեգրվել: 1995 թ.-ին ընդունված Սահմանադրության մեջ ներառվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող կետը: Դա տեղի է ունեցել վերին աստիճանի թեժ պայքարի շնորհիվ: Նրանց, ովքեր պայքարել են դրա համար, պատմական հիշողությունը ոչ թե խեղճացրել է, հակառակը՝ կոփել է իսկական և անկախ պետություն ունենալու կամքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Պետական պաշտոնյաների մակարդակով մեզ ասում են, որ Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ, պետք չէ կենտրոնանալ թվերի վրա, թե որ կողմից որքան մարդ է մահացել այդ տարիներին, «դա մեզ ոչ մի տեղ չի տանի»: «Կասեի, որ դա անգրագիտություն է, եթե համոզված չլինեի, որ դա մտածված ազգը և ազգային պետությունը քայքայող գաղափարախոսություն է: Գլոբալիստական կենտրոններում տասնյակ տարիներ առաջ և հիմա մշակվող գաղափարախոսություն է, որը փորձում են փաթաթել անգրագետ, նոր-նոր կայացող ազգերի վզին: Պետք է ասեմ, որ, ի պատիվ աֆրիկական մի շարք պետությունների, որոնցից երեքում եղել եմ, կարողացել են շատ շուտ հասկանալ դա, և շարունակում են ազգային պետության կառուցումը: Ժամանակակից պատմությունը արդեն դարեր շարունակում է ազգային պետություն ստեղծելու և զարգացնելու ճանապարհով: Երբ ասում ենք, որ ուզում են պատմական հիշողությունը ջնջել, դա էմոցիոնալ ձևակերպում է: Իրականում ուզում են մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Ազգային բառն այսօր թիրախ է դարձել: Այսօր հակադրում են հայրենիքը պետությանը: Նրանց ներկայիս գործողություններն ավելի խորքային և հեռահար նպատակներ ունեն՝ մեր մեջ ոչնչացնել ազգային պետություն ունենալու կամքը: Տեսեք՝ Արարատ և Արագած լեռների հակադրությունն են իրականացնում, դա էմոցիոնալ տիրույթում շատ է քննարկվում և բարկացնում մարդկանց, բայց ազգային և պետական ձևակերպումների հակադրություններն այդքան հուզմունքներ չեն առաջացնում: Որպես անկախ պետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության անդամ ենք, ուշադրություն՝ ոչ թե միացյալ պետությունների: 14-17-րդ դարերում եվրոպական պետությունները կայանում էին որպես ազգային պետություններ: Այսօր թիրախը ոչ թե զուտ ցեղասպանությունն է, որքան ազգային պետության գաղափարը մեր մեջից ամբողջովին հանելու ձգտումը։ Երբ ազգայինը հանում ես, թողնում ես զուտ կանոնակարգված պետական կառույց, կարող ես լինել Թուրքիայի վիյալեթ, Ռուսաստանի գուբերնիա, ԱՄՆ-ի նահանգ: Ցեղասպանություն ճանաչելը և աշխարհի տարբեր կետերում դրա կանխարգելմանը մասնակցելը մեր պարտականությունն է: Ներկայիս իշխանավորները կարծում են, թե ցեղասպանությունը զուտ ազգային երևույթ է: Մի ազգը՝ թուրքերը կոտորել են հայերին: Իրենք կիրթ չեն, ընդամենը գրաճանաչ են: Հայաստանը, ինչպես ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները, պարտավորություն ունեն մասնակցել ցեղասպանության կանխարգելման գործընթացին: Կանխարգելման կարևորագույն մասը եղած ցեղասպանությունների մասին հիշողությունը, գիտելիքը տարածելն է, որպեսզի դրանք կանխվեն: Դա միջազգային պարտականություն է: Հայաստանը պարտավոր է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ոճրագործություն, միշտ պահել իր արտաքին քաղաքականության մեջ: 1915 թ.-ի մայիսի կեսերին Ռուսաստանը, Բրիտանիան և Ամերիկան ընդունել են միասնական հայտարարություն, որտեղ բնութագրել են այդ ոճրագործությունը՝ որպես մարդասիրության և մարդկության դեմ հանցագործություն, այդ ժամանակ դեռ չկար ցեղասպանություն եզրույթը: Այս հարցի առկայությունը մեր արտաքին քաղաքականության մեջ միջազգային հանրության առջև մեր պարտականություններից մեկն է, երկրորդ՝ Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառումը տեղի է ունեցել հայերի հանդեպ ցեղասպանության ուսումնասիրության արդյունքում, այսինքն՝ այդ պատմությունը ոչ միայն մեր ազգային հիշողությունն է, դա մարդկության համաշխարհային պատմության մեջ կարևոր տեղ ունի: Ցեղասպանության ճանաչումը կոնկրետ Թուրքիայի կողմից երաշխիքներից մեկն է, որ չի իրականացնելու ևս մեկ ցեղասպանություն»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ցեղասպանությունը մեկ օրում տեղի չի ունենում, ցեղասպանագետները տարբերակում են դրա ութ կամ տասը փուլ: «Վերջին փուլը համարվում է ցեղասպանությունն ուրանալը կամ մերժելը: Օրվա իշխանությունները մասնակցում են ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ հանցագործության ուրացման և դրա դեմ կանխարգելիչ գործողություններին չմասնակցելու քաղաքականությանը: Հասկանում եմ մարդկանց էմոցիաները, բայց այս ամենն ունի շատ ավելի խորքային, հեռահար և կործանիչ նպատակներ: Եթե ազգային պետություն չես, պատրաստ ես դառնալ մեկ այլ պետության կցորդը, քո ինչի՞ն է պետք է ցեղասպանության դեմ պայքարելը: Իսկ այս դեպքում կարծես ձգտում են դառնալ հենց Թուրքիայի կցորդը, որի պետական քաղաքականությունն է ցեղասպանության ուրացումը: Մեր երկրում իշխանությունը ներսից զավթած թիմի քաղաքականությունն ամբողջովին նույնացնում են Թուրքիայի քաղաքականության հետ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

Լուսինե Առաքելյան